Ուրբաթ, 4 Հուլիսի 2014 18:56
Հայաստանի դրամական բազան է նախորդ ամսում դրամական բաղադրիչի անկման արդյունքում նվազել է 0.3%
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2014-ի հունիսի 1 – ին կազմել է 753 մլրդ դրամ, նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 0.3 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով աճելով 5.3%:
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, դրամական բազայի մայիսի անկումը պայմանավորված էր հիմնականում դրամի պահուստների` 3.1% և արտարժութային պահուստների` 1.1% կրճատումով: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 3,3%, կազմելով 183,7 մլրդ դրամ կամ դրամական բազայի 24,4%-ը: Միևնույն ժամանակ, արժութային բաղադրիչը տարեկան արտահայտությամբ ավելացել է 48.1%, մինչև 172,3 մլրդ դրամ կամ դրամական բազայի 22.9% - ը: Մյուս բաղադրիչը` ՀՀ ԿԲ դուրս կանխիկ միջոցների ծավալը մայիսին աճել է 3,1%, տարեկան կտրվածքով անկումը` 2.6%, մինչև 393.8 մլրդ դրամ կամ դրամական բազայի 52,3% - ը:
Դրամական բազայի կառուցվածքում Հայստանի զուտ միջազգային պահուստները 2014-ի հունիսի 1-ին կազմել են 506.6 մլրդ դրամ, ամսական աճը` 0.3%, իսկ տարեկան աճը` 26.8%: Ներքին ակտիվները կազմել են 246,3 մլրդ դրամ, կրճատվելով մեկ ամսում 1.7%, իսկ տարեկան կտրվածքով անկումը կազմել է 21,9%: Վերջիններիս կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները գտնվել են բացասական`141.9 մլրդ դրամ մակարդակում, մայիսին խորանալով 0,2%, իսկ տարեկան մակարդակով`41.7%: Պահանջները բանկերի հանդեպ կազմել են 131.1 մլրդ դրամ, ամսվա անկումը` 6.7%, տարվա անկումը` 28.3%: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո գործարքների ծավալը կազմել է 31.5 մլրդ դրամ, ամսվա անկումը` 38,8%, իսկ տարվա նվազումը` 61.3%: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.06.2014 դրությամբ կազմել է 413,28 դրամ / $):