Ուրբաթ, 4 Հուլիսի 2014 19:43
ՀՀ ԿԲ. Հայաստանի դրամական զանգվածը մայիսին աճել է 1.5 %, իսկ միայն դրամային զանգված` 1.8 %
ԱրմԻնֆո. Դրամական զանգվածը Հայաստանում 2014-ի հունիսի 1 – ին կազմել է 1.574 տրլն. դրամ, մայիսին աճելով 1.5%, տարեկան աճը` 13,7%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դրամի զանգվածը հաշվետու ամսում աճել է 1.8%, տարեկան աճը`12.9%, կազմելով 821,3 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, դրամական զանգվածի մայիսի աճն ապահովվել է դրա բոլոր բաղադրչների աճով: Մասնավորապես, արժույթային շրջանառությունն աճել է 2,1%, դրամով ավանդները`1.6%, դոլարով ավանդները`1.3%: Տարեկան կտրվածքով կանխիկ դրամի ծավալը շրջանառության մեջ նվազել է 3,2%, մինչև 342 մլրդ դրամ կամ դրամական զանգվածի 21,7% - ը:
Դրամով ավանդներն աճել են մեկ տարում 28%, կազմելով 479,3 մլրդ դրամ կամ դրամական զանգվածի 30,4% - ը: Դրամով ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները մեկ ամսում աճել են 0.5%, իսկ աճը տարեկան կտրվածքով կազմել է 19.6%, մինչև 191,2 մլրդ դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են հաշվետու ամսում` 2.3%, տարեկան աճը`34.2%, կազմելով 288 մլրդ դրամ:
Արտարժույթով ավանդները կազմել են 47.8% կամ 753,1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 14.7%: Դրանց կառուցվածքում արտարժույթով ցպահանջ ավանդներն աճել են հաշվետու ամսում` 3,3%, տարվա աճը`25.2%վ, կազմելով 173.7 մլրդ դրամ: Ժամկետային արտարժութային ավանդները մայիսին աճել են 0.7%, իսկ տարեկան կտրվածքով` 11.9%, կազմելով 579,3 մլրդ դրամ:
Զուտ արտաքին ակտիվները հունիսի 1-ին պահպանել 223.4 մլրդ դրամ բացասական մակարդակը, մայիսին նվազելով 3%, տարեկան կտրվածքով խորացնելով 1,2%: Ներքին ակտիվները մայիսին աճել են 0.9%, իսկ տարեկան կտրվածքով`12%, հասնելով 1.798 տրլն. դրամի:
Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարման հանդեպ պահանջներին կազմել են 522 մլն դրամ, մայիսին կրճատվելով 75,7%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը բացասական մակարդակից դուրս է եկել դրական մակարդակ: տնտեսության մասնաբաժինը կազմել է 2,009 տրլն. դրամ, ամսվա աճը` 0.6%, իսկ տարեկան կտրվածքով` 13.3%: Այս գումարից, ոչ ֆինանսական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 1,078 տրլն. դրամ (մայիսի աճը`0,3%, տարվա աճը` 8,9%), տնային տնտեսություններինը` 857.7 մլրդ դրամ (մայիսի աճը` 1.2%, տարեկան աճը` 19%), ոչ առեւտրային կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 43 մլրդ դրամ (մայիսի անկումը` 1.2%, տարվա աճը`30.4%): Ներքին ակտիվների կառուցվածքում այլ ակտիվների հոդվածը պահպանվել է բացասական` 212.6 մլրդ դրամ մակարդակում, մայիսին կրճատվելով 3,1%, իսկ տարեկան կտրվախքով` 31.2%: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.06.2014 դրությամբ կազմել է 413,28 դրամ / $):