Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2014 16:53
Օգոստոսի 19-23-ը բորսայում և միջբանկային շուկայում գործարքների աճը եղել է գրեթե նույնը, բայց ծավալներով բորսանան գերազանցել է 7 անգամ
ԱրմԻնֆո. Օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.7 մլրդ դրամ (շաբաթվա աճը`7.5%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 52.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`65.9%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94.2 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 7.7%), 407.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 114.0 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`9%), 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6.0 մլն.EUR, 541.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 13.2%) և վաճառվել է 13.5 մլն.EUR, 555.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`5.4%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 1.1 մլն ռուբլի, 11.20 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 9.7%) և վաճառվել է 124.9 մլն.ռուբլի, 11.35 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`6.2%):
Արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 19-23-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.250 մլն.դոլար (շաբաթվա աճը`60.7 %), 408.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 15.580 մլն. դոլար (շաբաթվա աճը`73.3%), 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է օգոստոսի 22-ին`7.080, իսկ օգոստոսի 21-ին և 23-ին-ին գործարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.861 տրլն.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 2.8%, իսկ տարեկան կտրվածքով` 11.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.724 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին երկրորդ եռամսյակում վարկերը աճել են 3.2%, իսկ տարեկան կտրվածքով` 13.8%: Իսկ արտարժութային վարկերը եռամսյակում աճել են 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.92%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը բանկերի միագումար վարկային պորտֆելում կազմել է 6% կամ 111.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում աճելով 10.6%, իսկ տարեկան աճը կզմել է 57.3%: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.3% կամ 25.6 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով մվազելով աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 13.3%: