Ուրբաթ, 29 Օգոստոսի 2014 16:08
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2014 թվականի օգոստոսին, ինչպես նաև տարեկան արժեզրկումը կազմել են 0.5%
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ 2014-ի հունվար – օգոստոսին կազմել է 1%, միայն օգոստոսին`0,5%, տարեկան արժեզրկումը` նույնպես 0.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի օգոստոսին ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 409.3 դրամ / $ 1, 2013-ի օգոստոսի 407,3 դրամ / $ 1-ի փոխարեն:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7%, 2013-ի դեկտեմբերի համեմատ գնանկումը կազմել է 1.2%, իսկ 2013-ի օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 0.8%: Մեկ տարի առաջ, 2013-ի հունվար – օգոստոսին գնաճը կազմել էր 3.5%, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 0.4%: 2013-ի օգոստոսին գնաճը կազմել է 0.3%, իսկ 2012-ի օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 9.3%:
Համեմատության համար հիշենք, որ 2012-ի հունվար – օգոստոսին դեֆլյացիան կազմել է 2,3%, դրամի դրամի արժեզրկումը դոլարի համեմատ` 7,2%, միայն 2012-ի օգոստոսին սպառողական գների անկումը կազմել էր 0.4%, որն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 1.8% ռեվալվացիայով: Իսկ դեֆլյացիան 2011-ի հունվար – օգոստոսին կազմել էր 0.2%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 1,8% (միայն 2011-ի օգոստոսին դեֆլյացիան կազմել է 0,6%, իսկ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը չի փոխվել):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան 2013 թվականին կազմել է 0.1%, իսկ միայն դեկտեմբերին դեվալվացիան կազմել է 0.1%, իսկ գնաճը` 2013 թվականին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերի գնաճը`1.1%): 2012 թվականին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին ռեվալվացիան կազմել է 0,3%, գնաճը 2012-ին կազմել է 3.2% (միայն դեկտեմբերի գնաճը կազմել է 2.1%):