Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2014 18:35
ՀՀ ԿԲ վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, 4.1-4.8%-ից նվազեցնելով մինչև 3.6-4.2%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը երկրորդ անգամ անընդմեջ վերանայել է Հայաստանի 2014 թվականի տնտեսական աճը կանխատեսումները, դանդաղման ուղղությամբ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 3-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, Հայաստանի տնտեսության աճը 2014 թվականին կկազմի 3.6-4.2%, նախկինում կանխատեսված` 4,1-4,8% փոխարեն:
Ըստ դրամավարկային քաղաքականության ծրագրի, այդ կանխատեսումը հավանական է 30%-ով: Նույն հավանականությամբ, մեգառեգուլյատորի ակնկալիքներով, 2015 թվականի տնտեսական աճը կկազմի 4,9-5,7%, իսկ 2016 թվականին` 4.2-5.2%: Իսկ 90% հավանականությամբ ՀՆԱ-ի րական աճի կանխատեսման տարբերակները հետևյալն են` 2014-ի համար` 2,7-5%, 2015-ին`3,4-7,2%, իսկ 2016-ին` 2,5-6,9%:
Ըստ նույն ծրագրի, Կենտրոնական բանկը զգալիորեն նվազեցրել է 2014 թվականի արդյունաբերության աճի կանխատեսումը` 3,7-5,2% - ից մինչև 1.3-2.3%, կապվբած հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության աճի դանդաղումների հետ, ինչը տեղի է ունեցել գունավոր մետաղների համաշխարհային գների իջեցման հետևանքով: Նվազման ուղղությամբ է վերանայվել նաև սննդամթերքի արդյունաբերության, շինանյութերի և ըմպելիքի արտադրության աճը, կապված ներքին և արտաքին պահանջարկի դանդաղման հետ:
Շինարարության ոլորտում աճը կկազմի 0.5-1.5% (նախկինում նախատեսված 2,5 4,5% փոխարեն), և այս ոլորտի կանխատեսումը հիմնված է 2-րդ եռամսյակից ավելի շատ պասիվության վրա: Ընդհանուր առմամբ, աճը շինարարության ոլորտում ընթացիկ տարում պայմանավորված կլինի ներկայիս ճանապարհային շինարարության աշխատանքներով, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի վերանորոգման ծավալներով, հյուսիսային սահմանային անցակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացումով:
Ակնկալվող աճը գյուղատնտեսության ոլորտում նույնպես վերանայվել է դանդաղման ուղղությամբ` 4.5-6.5% - ից մինչև 2.3-3.3%, քանի որ կարկտի պատճառով ամառը ոչ այնքան բերրի էր:
Ծառայությունների ոլորտի կանխատեսումը վերանայվել է աճի ուղղությամբ, կապված առևտրի, տուրիզմի և օդային տրանսպորտի ոլորտների ակտիվությամբ: ԿԲ ակնկալում է 5,2-6,2% աճ, նախկինում կանխատեսված 4.2-5.7% փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի հունվար – դեկտեմբերին Հաաստանի ՀՆԱ տարեկան կտրվածքով աճել է 3,5% , մինչև 4.3 տրլն. դրամ: Մասնավորապես, արդյունաբերության աճը կազմել է 6.8%, մինչև 1.2 տրլն. դրամ, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 3.6% աճ, մինչև $ 1 տրլն. դրամ: