Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2014 18:38
Ռուս փորձագետ. Հայաստանը չպետք է հույսը դնի Ռուսաստանի` որպես ֆոնդավորման աղբյուրի վրա
ԱրմԻնֆո. Եվրասիական տնտեսական միությանը միանալով Հայաստանը կխուսափի հակառուսաստանյան պատժամիջոցներից, քանի որ, լինելով անկախ պետություն, կարող է աջակցության նպատակով դիմել ցանկցած աղբյուրի: ԱրմԻնֆո գործակալությնա թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Բանկային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Սոլոդկովը, Երևանում մեկնարկած ՄԲԿ-2014 Միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում:
Նրա խոսքով, աղբյուրները, որոնք Հայաստանն ուներ Ռուսաստանում, աստիճանաբար նեղանում են, իսկ թե որքան ժամանակ դա կշարունակվի, մնում է հանելուկ, քանի որ անհայտ է նաև այն, թե ներկայումս ինչ է տեղի ունենում Ռուսաստանում: «Պատժամիջոցները նոր են սկսել գործել, և միայն հիմա են հայտնվում դրանց բացասական ազդեցությունները, բայց ակնհայտ է, որ նման պարագայում Հայաստանը չպետք է հույսը դնի Ռուսաստանի` որպես ֆոնդավորման աղբյուրի վրա»,-նշել է Վ.Սոլոդկովը:
Անդրադառնալով եվրասիական տարածությունում միասնական արժույթի ներդրմանը, մոսկովյան փորձագետը նշել է, որ ադ հարցն առաջին ագամ բարձրացվել է նախորդ դարի 90-ականների սկզբին, բայց մինչ օրս լրջորեն չի քննարկվել: «Ինչպես տեսնում եք այդ երկրներում չկա միասնական արժույթ, ու չի էլ նախատեսվում, և ես կարծոմ եմ, որ այժմ այդ պատմությունը կրկնվում է, հարցը բարձրացվեց, բայց լուրջ բանավեճեր չհետևեցին, իսկ միասնական արժույթի ներդրոմը շատ լուրջ բան է և պահանջոմ է համապատասխան մակարդակի քննարկումներ»,-եզրափակել է Սոլոդկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահը հանձնարարեց ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում մասնակից երկրների նախագահները կքննարկեն ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի միանալու հարցը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց բանկային հերթական միջազգային կոնֆերանսը` ՄԲԿ-2014-ը, որը կազմակերպել է Մոսկվային միջազգային արժութային ասոցիացիան (ՄՄԱԱ): Աշնանային ավանդական կոնֆերանսի թեման այս անգամ կլինի`«Բանկերը փոփոխությունների դարաշրջանում. նոր մարտահրավերներ, նոր փորձություններ, նոր հնարավորություններ»: Կոնֆերանսի պաշտոնական հովանավորն է «ԲԲՌ Բանկ» ՓԲԸ-ն: Կոնֆերանսը կընթանա մինչև հոկտեմբերի 4-ը: