Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2014 14:04
ԶԼՄ. Հայաստանի նախագահն արգելել է երկրից դոլար դուրս տանել
ԱրմԻնֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արգելել է երկրից դոլար դուրս տանել: «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ դեկտեմբերի 17-ին խորհդարանում փակ նիստից հետո, որը նվիրված էր ֆինանսական շուկայում առկա իրավիճակին, նիստի մասնակիցները հանդիպել են Սարգսյանի հետ:
Պարբերականը նշում է, որ վերադառնալով Լեռնային Ղարաբաղից, Սարգսյանը չափազանց վրդովված է եղել ֆինանսական համակարգում առկա իրավիճակի առնչությամբ և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է կայունացնել իրավիճակը:
«Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս տարվի», - մասնավորապես, պահանջել է նախագահը: