Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2014 19:38
Հայաստանի ապահովագրողներից 3-ի մոտ արձանագրվել է ապահովագրական հատուցումների ծավալների աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի 9 ամիսներին կատարել են 18 մլրդ դրամի հատուցում (թվերը բերված են ըստ ընկերությունների հաշվետվույթունների, ըստ ՀՀ ԿԲ ստանդարտների): Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյան` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցոմների կառուցվածքում շարունակում է գերակշռել ԱՊՊԱ-ն, տարեկան կտրվածքով աճը` 36.9%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով նվազել են 16%, կազմելով 22,8 մլրդ դրամ:
Ըստ Ռենկինգի, ապահովագրական հատուցոմների աճ է արձանագրվել 3 ընկերություններում: Այսպես, առաջին տեղում է «Ռոսգոսստրախ-Արմենիան», որն ապահովագրական հատուցումների ծավալը մեցացրել է ավելի քան 2 անգամ: Երկրորդ տեղում է «Նաիրի ԻՆշուրանսը»` տարեկան աճը`47.8%: Երրորդ տեղում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերոթյունը` 45.6%: Մյուս երեք ընկերություններում գրանցվել է հատուցոմների ծավալների անկում: Մասնավորապես, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` տարեկան անկումը - 1,2% և «ԻՆԳՈ Արմենիա» -10.7%, «ՌԵՍՈ» - 34.1%:
Ապահովագրական հատուցումների ծավալներով ավանդաբարառաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 9.4 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը - 2.6 մլրդ դրամ, երրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 2.5 մլրդ.դրամ: Այնուհետև հաջորդում են` ՌԵՍՈ - 1.8 մլրդ դրամ, «Սիլ Ինշուրանս» - 1.2 մլրդ դրամ, «Արմենիա Ինշուրանս» - 648,1 մլն.դրամ:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում ԱՊՊԱ գծով հատուցումների մասնաբաժինը կազմել է 39,6% կամ 7,1 մլրդ դրամ, տարեկան անկումը` 0.5%: Գույքի ապահովագրության գծով հատուցումները կազմել են 26.8% կամ 4,812 մլրդ դրամ: Բժշկական ապահովագրության գծով հատուցումների մասնաբաժինը կազմել է 20,4% կամ 3.7 մլրդ. դրամ, տարեկան անկումը` 20.5%: ԿԱՍԿՈ հատվածում ապահովագրական հատուցումների մասնաբաժինը կազմել է 5.7% կամ 1 մլրդ.դրամ: Բեռների ապահովագրության հատուցումների մասնաբաժինը կազմել է 3.1% կամ 553,2 մլն դրամ: Մնացած տեսակներով հատուցումների ծավալը կազմել է 200 մլն դրամ:
Տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերություններն արձանագրել են 126.197 ապահովագրական պատահար, որտեղ բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է 85.902 պատահար: ԱՊՊԱ գծով այս ցուցանիշը կազմել է 37.145 պատահար, ԿԱՍԿՈ` 2212 պատահար: Հայաստանի ապահովագրական շուկաում ներկայումս գործում է 2 պարտադիր ապահովագրության տեսակ`ԱՊՊԱ և բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրությունը:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում են ապահովագրական 16 դասերով: Բոլոր 16 դասերի լիցենզիա ունի ԻՆԳՈ Արմենիան, որի հաջորդում է Ռոսգոսստրախ Արմենիան - 15-դաս: (Դոլարի հաշվարկային արժեքը 30.09.2014 թվականին կազմել է 407,6 դրամ/դոլար)