Ուրբաթ, 16 Հունվարի 2015 17:06
Moody's-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշը` ԵՏՄ անդամակցման և Ռուսաստանի բացասական կանխատեսումների հետևանքով առաջացած արտաքին խոցելիության և ռիսկերի ընկալման ուժգնացման պատճառով
ԱրմԻնֆո. Միջազգային վարկանշային Moody's Investor Service գործակալությունը նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը` «Ba2»-ից մինչև «Ba3»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Ըստ գործակալության հաղորդագրության, Հայաստանի վարկանիշը վերանայվել է հունվարի 15-ին:
Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակոմները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից:
Այս կապակցությամբ Moody's-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1, օտարերկրյա արժույթով` Ba1-ից մինչև Ba2, արտարժոյթով ավանդների համար` Ba3-ից մինչև B1: Իսկ օտարերկրյա արժույթով կարճաժամկետ ավանդների գծով էմիտենտի ունակության գնահատականը գործակալության կողմից մնացել է նույնը` NP (Not Prime):
Ըստ Moody's-ի գնահատականների, դրամական փոխանցումների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում կազմոմ է մոտ 15%, ընդ որում, Հայաստան ուղղվող տրանսֆերտների 90%-ը գալիս է Ռուսաստանից: Գործակալությունը հաշվի է առել Ռուսաստանի կտրուկ տնտեսական անկումը, որը բացասական ազդեցություն է թողնում դրամական փոխանցումների հոսքերի վրա, ինչն էլ իր հերթին ազդում է Հայաստանի վճարային հաշվեկշռի վրա, ճնշելով Հայաստանի ոսկու-արտարժութային պահուստները, որոնք 2014 թվականի վերջին ապահովոմ էին ներմուծման ամսական ծածկույթի 4.5%-ը: Հայաստանի պետական պարտքի մոտ 83%-ն արտահայտված է արտարժոյթով, հիմնականում փոխառության հատուկ իրավունքներով (SDR) և ԱՄՆ դոլարով: Հայկական դրամի փոխարժեքի ավելի քան 15% անկումը, 2014-ի նոյեմբերի համեմատ, լրացուցիչ ճնշումներ է կատարել Հայաստանի միջազգային պահուստների վրա, որոնք Կենտրոնական բանկն օգտագործում է փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու նպատակով:
Moody's-ը սպասում է, որ Ռուսաստանի ՀՆԱ 2015 թվականին կկրճատվի 5.5%, թուլացնելով նաև տնտեսական ակտիվությունը Հայաստանում, Ռուսաստանի տնտեսական զարգացման հետ Հայաստանի տնտեսության սերտ փոխկապակցվածության պատճառով, պայմանավորված դրամական փոխանցումներով և առևտրի ուղիներով, քանի որ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 23%: Դա ավելի է դանդաղեցնում պոտենցիալ աճի դինամիկան, բացառությամբ որոշ, համեմատաբար ակտիվ ոլորտների, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Հայաստանում դիտվում է ներդրումային ցածր ակտիվություն, համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո արտադրողականության դանդաղում, և, այդ ամենի հետ մեկտեղ, բնակչության միգրացիոն տեմպերի աճ: Բացի այդ, ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրական հարաբերությունները նույնպես ազդում են երկրի տնտեսական աճի հեռանկարների վրա: Այս համատեքստում Moody's-ը սպասում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացը կլինի ավելի բարդ, քան Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ինտեգրումը, քանի որ առևտրական երթուղիների հաստատման համար բացակաում են ընդհանուր սահմանները, որպեսզի տեղակայվեն սահմանային անցակետեր: Նշվում է նաև ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի հաստատման փաստը, նույնիսկ եթե առաջիկա 5 տարիներին մի շարք ապրանքների, օրինակ, ավտոմեքենաների, դեղամիջոցների, պարենային հիմնական ապրանքների, գյուղատնտեսական ապրանքների և արդյունաբերական ապարանքների վրա սահմանված են արտոնություններ (800 անվանում):
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի հունվար-դեկտեմբերին գնաճը Հայաստանում կազմել է 4.6%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3% համեմատ, իսկ 2014-ի դեկտեմբերին նոյնպես կազմել է 3%: Դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 14.1%, դեկտեմբերի արժեզրկումը կազմել է 10%: 2014 թվականի դեկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 462.5 դրամ / դոլար, 2013 թվականի դեկտեմբերի 405.3 դրամ/ դոլարի համեմատ: Տնտեսական ակտիվությունը 2014-ի հունվար-նոյեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.8%, միայն նոյեմբերին նվազելով 12,2%: ՀՀ արտաքին առևտրի աշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին աճել է 2,3%, որտեղ արտահանումն աճել է 2,7%, իսկ ներմուծումը` 2,1%, սկ միայն նոյեմբերին, այդ ցոցանիիշները համապատասխանաբար նվազել են` 10.1%, 15% և 11.8%: Արտաքին առևտրի աշրջանառության կառուցվածքում դեպի Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 7%, իսկ ներմուծումն աճել է 8.3%: Հայաստանի արտաքին պարտքը 2014 –ի դեկտեմբերի 1-ին կազմել է 3.7 մլրդ.դոլար, տարեսկզբի` 3.9 մլրդ.դոլարի համեմատ (անկումը` 5,1%): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականի դեկտեմբերի սկզբին կազմել են 1,6 մլրդ.դրամ, տարեսկզբի 2.3 մլրդ.դոլարի համեմատ (անկումը` 27.3%):