Երեքշաբթի, 3 Մարտի 2015 15:43
2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,4%, մինչև 4,5 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի ՀՆԱ-ն 2014 թվականի հունվար-դեկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4%, մինչև 4.526 մլրդ դրամ (շուկայական գներով ավելի քան $ 10 մլրդ): 2013 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է մի փոքր ավելի բարձր - 3.5%, ապահովելով 4,273 տրիլիոն դրամ ծավալ, իսկ 2012-ին աճել էր 7.2%, հասնելով 4 տրիլիոն դրամի: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
ԵՌամսյակի համատեքստում ՀՆԱ դինամիկան 2014-ին եղել է հետևյալը` առաջին եռամսյակ - 46.7% անկում, մինչև 748,9 մլրդ դրամ, երկրորդ եռամսյակ - 27.3% աճ, մինչև 952,1 մլրդ դրամ, երրորդ եռամսյակ - 49.2 % աճ, մինչև 1,365 տրլն դրամ և չորրորդ եռամսյակ - 6,9% աճ, մինչև 1,460 տրլն դրամ:
ՀՆԱ-ի դեֆլյատոր-ցուցանիշը 2014 թվականին կազմել է 102.4%, 2013 թվականի 103,2%-ի, 2012-ի 98.8% -ի, 2011-ի 104.3% - ի, 2010-ի 107.8% - ի, 2009-ի 102.6%-ի, 2008-ի 105.9%-ի փոխարեն:
ՀԲ կանխատեսումներով, որոնք հրապարակվել են Բանկի` «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ տնտեսական հեռանկարները» թեմայով հունվարյան զեկույցում, Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականին կաճի 3,3%, 2016-2017-ին աճը համապատասխանաբար կկազմի 3.7% և 4.1%: ՀԲ կանխատեսումը ՀՀ կառավարության կողմից ի սկզբանե ամրագրված էր 2014 թվականի բյուջեի կանխատեսումներում, որի համաձայն ՀՆԱ աճը կանխատեսվում էր 5,2% և ավելի բարձր, որը հետագայում վերանայեց ՀՀ ֆինանսների նախարարությունը - 3%: Հայաստանի 2015 թվականի բյուջեով ՀՆԱ-ի աճը կկազմի 4.1%:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աշնանն ակնկալում է ռուսաստանյան տնտեսության մինչև 3%, իսկ 2016-ին` 1% անկում: ԱՄՀ-ն պարզաբանում է, որ կանխատեսումը հիմնված է նավթի համաշխարհային գների անկման և աշխարհաքաղաքական լարվածության սրման վրա: Ընդ որում, ԱՄՀ-ն մի փոքր իջեցրել է համաշխարհայյին ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, 2015-ի համար`3.5%, իսկ 2016-ի համար` 3.7%: ԱՄՀ-ն նշում է, որ տնտեսության աճի կտրուկ դանդաղումը Ռուսաստանում և ռուբլու զգալի արժեզրկումը թուլացրել են մյուս երկրների հեռանկարները: ԱՊՀ երկրների տնտեսությունը 2015-ին կնվազի, ըստ ԱՄՀ կանխատեսումների, 1,4%-ով, իսկ 2016 թվականին կաճի 0,8%:
Եվրասիական Զարգացման բանկի հրապարակած «ԱՊՀ դիտարկումներ» կոնսենսուս-կանխատեսման համաձայն, ՀՆԱ աճը Հայաստանում 2013-2014 թվականների աճից առանձնապես չի տարբերվի, և 2015-ին կարող է կազմել 3,8%: Ըստ ԵԱԶԲ փորձագետների, 2015-ին իրավիճակը Հայաստանում կզարգանա երկու հակադիր ուժերի ազդեցության ներքո: Մի կողմից, Ռուսաստանի տնտեսության զգալի անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Իսկ մյուս կողմից, ԱՏՄ-ին միանալը կարող է բարենպաստ ազդեցույթուն ունենալ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ընդլայնման վրա, հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պահպանման համատեքստում: Հայաստանը կարող է ապավինել նաև էներգակիրների գների իջեցում (այդ թվում միջազգային շուկաներում դրանց գների նվազման հաշվին), ինչպես նաև օտարերկրյա ներդրումների պոտենցիալ ընդլայնմանը:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.01.2011թ որոշմամբ, ամեն ամիս հրապարակում է տնտեսական ակտիվությունը (տոկոսներով), իսկ ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան մեծությունը` հաշվետու ժամանակահատվածից հետո, 90 օրվա ընթացքում: