Երկուշաբթի, 27 Ապրիլի 2015 19:44

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ:  Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ջրատաքացուցիչները թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրեցին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին 100 ծառ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մակապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է, և օրինակ ծառայելու համար արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք մեր գլխամասային գրասենյակում և 14 մասնաճյուղերում: Բանկը նման սարքավորումներ է տեղադչել նաև 6 գյուղերի մանկապարտեզներում և նախադպրոցական կրթական հաստատութուններում»,-տեղեկացրել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հասարակայնությնա հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործում է Հայաստանում 1995 թվականից: 2006 թվականի սՍեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերերն են`  եվրոպական խոշորագույն բանկային խումբը` Credit Agricole S.A., որի բաժնեմասը բանկի կապիտալում կազմում է 15.56% և «Sacam International» SJSC ընկերությունը (Credit Agricole SA անդամ) - 12,44%: Բացի այդ, Բանկի կապիտալի մասնակից են հանդիսանում նաև 10 մարզային Գյուղական փոխօգնության միություններ: