ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է Երևան քաղաքում Բագրատունյաց 13 հասցեում գտնվող ՙԹիվ 35՚ մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում, վերանորոգման արդյունքում ընդլայնվել է մասնաճյուղի տարածքը, ինչը կապահովի առավել հարմարավետ սպասարկում հաճախորդների համար:
Աղբյուրի համաձայն, մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանն, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կատարվել է սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղը կսպասարկի մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: