Համաշխարհային բանկը Հայաստանի շինարարության ոլորտին 2015 թվականի հունվար-մարտին ներդրել է 1.5 մլրդ.դրամ ($ 3.2 մլն.) կամ շինարարության ոլորտում միջազգային վարկային ներդրումների 51.2% -ը, կազմելով մոտ 3 մլրդ.դրամ ($ 6.2 մլն) տարեկան աճը` 2.1 անգամ: ՎԶԵԲ-ը առաջին եռամսյակում շինարարության ոլորտին ներդրել է 477,4 մլն դրամ (ավելի քան $ 1 մլն.) կամ բոլոր միջազգային ներդրումների ընդհանուր ծավալի 16.1%-ը: Ասիական Զարգացման Բանկը - 472,2 մլն դրամ ($ 989 հազ.), տարեկան աճը` 3.8 անգամ: Գերմանական զարգացման բանկը - 29.4 մլն դրամ ($ 62 հազար), տարեկան անկումը` 22.8%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի շինարարության ոլորտին ուղղված ընդհանուր կապիտալ ներդրումները կազմել են 42,5 մլրդ.դրամ ($ 89.1 մլն), տարեկան աճը` 0,8%: Նույն ժամանակահատվածում շինամոնտաժային աշխատանքներում ներդրումները եռամսյակում կազմել են 36,5 մլրդ դրամ, տարեկան աճը` 1.1%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2015-ի առաջին եռամսյակում պետական բյուջեից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է 5.8 մլրդ.դրամ ($ 12.2 մլն, տարեկան աճը` 12,3%) կամ երկրի շինարարության ոլորտի ընդհանուր կապիտալ ներդրումների 13.7% -ը: Կազմակերպությունները կապիտալ շինարարությանն են ուղել 21.8 մլրդ դրամ ($ 45.6 մլն), տարեկան անկումը` 0.7% կամ ընդհանուր ներդրումների 51.2% -ը: Հայաստանի բնակչությունը շինարարության ոլորտում ներդրել է 10,7 մլրդ դրամ ($ 22.4 մլն), տարեկան անկումը` 9.9% կամ ընդհանուր ներդրումների 25.1% -ը: <Հայաստան> հիմնադրամը 2015-ի հունվար-մարտ ամիսներին շինարարության ոլորտում ներդրել է 44.5 մլն.դրամ կամ ընդհանուր ծավալների 0,1% -ը: Հայ Առաքելական եկեղեցին առաջին եռամսյակում ներդրել է 144,7 մլն դրամ ($ 303 հազ.), տարեկան աճը` 3,9%: Շինարարության ոլորտին ամենամեծ ծավալով ներդրումները կատարել են դեվելոպերային ընկերությունները` 2015 թվականի հունվար-մարտին կատարելով 12.3 մլրդ դրամի ներդրումներ, տարեկան աճը` 6,8% ($ 25,8 մլն, շինարարության ոլորտի ընդհանուր ներդրումների մոտ 30% -ը: Տրանսպորտի ոլորտը` 2,7 մլրդ դրամ, տարեկան անկումը` 11.1% (մոտ $ 5,6 մլն դոլար, 6,3%), էլեկտրաէներգիայի և գազի ոլորտը` 3.9 մլրդ դրամ, տարեկան աճը` 17,8% ($ 8.1, մոտ 9.1%), հանքարդյունաբերության ոլորտը` 1,9 մլրդ դրամ ($ 3,9 մլն., 4, 4%), կրթության ոլորտը` 1,4 մլրդ դրամ (ավելի քան $ 3 մլն է, 3.4%): Ֆինանսական հատվածը շինարարության ոլորտին ուղղել է 159 մլն դրամի ($ 333 հազ., 0.4%) վարկեր, տարեկան անկումը` 48.9%: Ջրամատակարարման ոլորտը ներդրել է 3,2 մլրդ դրամ (7.6%), տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը`3.1 մլրդ դրամ (7.2%), մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը`1.8 մլրդ.դրամ (4,2%), մշակույթի ոլորտը`840 մլն դրամ (2%), գյուղատնտեսության ոլորտը` 568,8 մլն.դրամ (1,3%), իսկ առողջապահության ոլորտը` 697,7 մլն դրամ (1,6%):
ՀՀ դոլարի միջին փոխարժեքը 2015 թվականի հունվար-մարտին կազմել է 477.26 դրամ / դոլար, իսկ մարտին` 477.65 դրամ / դոլար: