Հայաստանի բանկային համակակարգն ի վիճակի է դիմակայել ավելի կոշտ ցնցումներին, քան 2014 թվականին էին: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, երկրի ֆինանսական համակարգում 2014 թվականին պահպանվել էին ռիսկեր, որոնք բխում էին մակրոտնտեսական միջավայրից, հիմնականում, գործընկեր-երկրների տնտեսական աճի դանդաղման ազդեցության հետ կապված: «Այնուամենայնիվ, անցյալ տարի ֆինանսական համակարգը պահպանեց կայուն աճի միտումը, ապացուցելով ցանկացած տեսակի ռիսկերին և ցնցումներին դիմակայելու իր կայունությունն ու ունակությունը»,-նշել է Ա.Գրիգորյանը:
Նա նշել է, որ ԿԲ կողմից բերված սթրես-թեստերը և վերլուծական հետազոտությունները ցույց տվեցին, որ երկրի բանկային համակարգը, որն ընդգրկում է ֆինանսական համակարգի ակտիվների 90%-ը, ի վիճակի է դիմակայել ավելի լուրջ տնտեսական ցնցումների, քան 2014 թվականին էր: «Հիմնական ռիսկը բխում էր վարկային պորտֆելի որակի վատթարացումից, որն, այնուամենայնիվ, կառավարելի էր, ինչպես նաև չաշխատող վարկերի (NPL) տեսակարար կշռի աճից, ինչպես բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում, այնպես էլ ըստ ոլորտների, առանձին-առանձին վերցրած»,-նշել է Ա.Գրիգորյանը:
Ըստ ԿԲ «Հայաստանի ֆինանսական կայունություն - 2014» զեկույցի, որը հնչեցվեց Ա.Գրիգորյանի կողմից, ֆինանսական միջնորդությունը երկրում շարունակում է խորանալ: ՀՀ բանկային համակարգի ակտիվներն անցյալ տարի աճեցին 15.9%, կապիտալը` 2.9%, վարկերը` 21.3% (հաշվի առնելով արժույթի վերագնահատումը, կապված դրամի արժեզրկման հետ, աճը կզմել է գրեթե 15%), ներգրավված ավանդները` 5.5%: Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվների հրաբերակցությունը կազմել է 74.5%, վարկերինը` 45.3%, դրամական զանգվածինը` 36.9%, ավանդների հարաբերակցությունը`55%:
Միևնույն ժամանակ, 2014-ին արտարժույթով ավանդների ծավալների աճի տեմպերը գերազանցեցին արտարժույթով վարկերի ծավալների աճի տեմպերին, ինչը պայմանավորված էր ազգային արժույթի էական արժեզրկումով, և որպես արդյունք, դրամային ավանդները փոխանակվեցին արտարժութայինով: Դրա հետ մեկտեղ, արտարժույթով վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում զգալի փոփոխությունների չենթարկվեց: Մասնավորապես, 2014 թվականի արդյունքներով, ավանդային պորտֆելի դոլարիզացիայի մակարդակը կազմեց 67.5% (նախորդ տարվա 63.8% փոխարեն), իսկ վարկային պորտֆելինը` 72.6% (նախորդ տարվա 71% փոխարեն):
«2014 թվականին բանկերը պահպանեցին իրենց իրացվելիությունը, ինչը վկայում է այն մասին, որ նրանց ցանկացած պարագայում պատրաստ են սպասարկել տնտեսությանը և կատարել հաճախորդների հանդեպ իրենց պարտավորությունները»,-հայտարարել է Ա.Գրիգորյանը: Մասնավորապես, տարեվերջին ընդհանուր իրացվելիությունը (բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը) կազմեց 25.1%, մինչդեռ պահանջվող նվազագույն մակարդակը կազմում է 15%, իսկ ընթացիկ իրացվելիությունը (բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերակցությունը) կազմեց 129.4%, երբ պահանջվող նորմատիվային մինիմումը կազում է 60%:
Խոսելով կապիտալի համարժեքության մասին, նա նշել է, որ դրա մակարդակն իջնում է, կապված վարկավորման աճի հետ, բայց, չնայած դրան, առայժմ բավական է` տարբեր տեսակի ռիսկերը չեզոքացնելու համար: Կայուն ձևով նվազում է նաև բանկային կապիտալի եկամտաբերոթյունը (ROE), որը տարվերջին կազմեց 4.5%, ինչը պայմանավորված էր բանկերում վարկերի վերադարձով և տոկոսային սփրեդի նվազումով: Վարկերի վերադարձի նվազումն ազդեց նաև բանկային ակտիվների շահութաբերության վրա (ROA), որը նվազեց մինչև 0.7%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 3.4 տրլն. դրամ, ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 2,3 տրլն. դրամ, ընդհանուր պարտավորությունները` 2.9 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 1.7 տրլն.դրամ: Բանկային համակարգը 2014 թվականը եզրափակել է 27,2 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը`35%, ընդ որում չորրորդ եռամսյակում արձանագրվել էր 996,5 մլն դրամի վնաս, եռամսյակային կրկնակի անկումով և դրականից բացասական ցուցանիշին անցումով: (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 474.97 / դոլար):