Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է 45%, 2015 թվականի մայիսի 1-ին հասնելով 40.2 մլրդ դրամի կամ ընդհանուր վարկային պորտֆելի 2%-ին: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս ցուցանիշի աճն ապրիլին կազմել է 8.2%:
Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերի մասնաբաժինը բանկային վարկավորման ընդհանուր ծավալներում կազմել է 6% կամ 125 մլրդ դրամ, ապրիլին կրճատվելով 4.4%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 23.4%:
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժմկետ վարկերը կազմել են 66.1%, իսկ մնացած 33.9% -ը կազմել են երկարաժամկետ վարկերը, բացարձակ մեծությամբ համապատասխանաբար կազմելով` 26.6 մլրդ դրամ և 13.6 մլրդ.դրամ: Երկարաձգված վարկերում պատկերը հակառակն է: Այստեղ գերակշռում են երկարաժամկետ վարկերը` 68.3% կամ 85,4 մլրդ դրամ, մինչդեռ, կարճաժամկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 31.7% կամ 39.6 մլրդ դրամ:
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 12.8%, իսկ ապրիլին` 0,8%, 2015 թվականի մայիսի 1-ին կազմելով 2.077 տրլն.դրամ: Բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) երկարաժամկետ վարկերը կազմել են 84.2%, իսկ կարճաժամկետ վարկերը` 15.8%:
ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 30.04.2015թ.դրությամբ կազմել է 476,42 դրամ/դոլար:
RUB | 4.81 | 0.01 |
USD | 381.76 | 0.06 |
EUR | 448.80 | 0.61 |
GBP | 512.40 | 1.72 |
CAD | 277.10 | 0.00 |
JPY | 24.65 | 0.04 |
CNY | 54.21 | 0.05 |
CHF | 479.54 | 0.14 |

