Հայաստանում պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) 2015-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 1,1% (իսկ առանց ոգելից խմիչքի և ծխախոտի` 1.2%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, մայիսի գնանկումը սննդի շուկայում հիմնականում պայմանավորված էր բանջարեղենի և կարտոֆիլի, շաքարավազի, ձվի և կաթնամթերքի 8,6-1,2% էժանացումով: Հետազոտվող 13 ապրանքային խմբերից 7-ում հաշվետու ամսում գներն իջել են 8,6-0,3%, 5-ու թանկացել են 0,1-3,9%, իսկ 1- ում` մնացել են անփոփոփ:
Մասնավորապես, բանջարեղենը տարեկան կտրվածքով էժանացել է 10%, միայն մայիսին` 8.6%: Ընդ որում, մայիսին զգլիորեն էժանացել է վարունգը - 47.5%, սմբուկը - 24,7%, լոլիկը - 17.2%, կանաչ պղպեղը - 16.1%, կանաչին - 14%, բողկը - 8.7%, կարտոֆիլը - 7.8%, սոխը - 6,5%, սունկը - 1.5%: Միևնույն ժամանակ, թանկացել է գազարը - 25.8%, կաղամբը - 15,2%, սխտորը - 10.3%, բազուկը - 3.7% և կանաչ սոխը - 2.8%: Հանրապետության ուսումնասիրվող 10 քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի գները հաշվետու ամսում իջել են 11,5-3%, իսկ մեկում բարձրացել են 0.4%: Երևանում բանջարեղենի և կարտոֆիլի գները մայիսին իջել են 9.4%:
Ձվի միջին գինը հանրապետությունում 2015-ի մայիսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.9%, իսկ միայն մայիսին նվազել 4.9%: Ուսումնասիվող բոլոր քաղաքներում ձուն էժանացել է 7,3-0,9%: Երևանում ձուն էժանացել է, 5,4%:
Շաքարավազը մայիսին էժանացել է 2.2%, տարեկան կտրվածքով թանկացել` 2.7%: Ուսումնասիրվող բոլոր քաղաքներում մայիսին գներն իջել են` 5,7-0,7%: Երևանում, շաքարավազի գներն իջել են 1.7%:
Կաթնամթերքը տարեկան կտրվածքով թանկացել է 5,9%, իսկ միայն 2015 թվականի մայիսին էժանացել է 1,2%, ինչը պայմանավորված է «Չանախ» և «Չեդեր» պանիրների գների, համապատասպանաբար` 4,3% և 2% անկումով, ինչպես նաև պաղպաղակի գների 3,3-2,3% անկումով: 2015-ի մայիսին թթվասերի գները նվազել են 1.1%, մ,ածունի գները` 0.5%, թարմ և խտացրած կաթի գները`0,4%:
Մսամթերքը մայիսին էժանացել է 0,7%, իսկ տարեկան կտրվածքով թանկացել 5,4%: Մայիսի անկումը պայմանավորված էր խաշի - 6.2%, թռչնի մսի - 4,7%, հավի մասի - 2,1%, խոզի մսի - 1.5%, պելմենների - 1.2% էժանացումով: Միևնույն ժամանակ թանկացել են տավարի միսը և բաստուրման - 0.5%, խոզապուխտը - 0.8%, նրբերշիկը - 0.9%: Հանրապետության ուսումնասիրվող քաղաքներից 7-ում մսամթերքն էժանացել է 1,7-0,3%, 3-ում թանկացել է 0.2-0.6%, իսկ մեկում մնացել անփոփոխ: Երևանում մսամթերքն էժանացել է 1%:
Ձուկը տարեկան կտրվածքով էժանացել է 11,1%, իսկ միայն մայիսին`0.4%: Կենդանական և բուսական ծագումով յուղերն էժանացել են 0.5%, իսկ միայն մայիսին` 0,3%, արևածաղկի ձեթի 1.1% էժանացման հետևանքով:
Միրգը մայիսին թանկացել է 3.9% (տարեկան աճը` 24.2%), ընդ որում, առավել զգալիորեն թանկացել է խնձորը - 18.3%, կիտրոնը - 6.8%, չամիչը - 2.2%, ընկույզը - 1%: Դրան զուգահեռ էժանացել է ելակը - 13,7%, բանանը - 4.4% և նարինջը - 1,1%: Ուսումնասիրվող 10 քաղաքներում հաշվետու ամսում գներն աճել են 1-8%, իսկ մեկում նվազել 0.4%: Երևանում մրգերը թանկացել են 4.2%:
Հրուշակեղեն տարեկան առումով թանկացել է 18.6%, իսկ միայն մայիսին` 0.9%: Մայիսին թանկացել են նաև ոչ ալկոհոլյին խմիչքները - 0.1%, հացաբուլկեղենը - 0.2%, ոգելից խմիչքը և ծխախոտը - 0.3%: Սուրճի, թեյի և կակաոյի գները հաշվետու ամսում չեն փոխվել:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2015-ի մայիսին գնանկումը կազմել է 0.5% (տարեկան կտրվածքով գնաճը`5.1%), իսկ հունվար-մայիսին գնաճը կազմել է 1.4% (տարեկան գնաճը`5%):