Երեքշաբթի, 9 Հունիսի 2015 19:03

Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2015 թվականի մայիսին աճել են 0.1%

Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2015 թվականի հունվար-մայիսին աճել են 4,7% (տարեկան աճը` 5,4%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն 2015-ի մայիսին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1% (տարեկան աճը` 3,9%):

Ոչ պարենային ապրանքների խմբում մայիսին հիմնականում թանկացել են` տեքստիլը - 0.2%, կահույքը - 0,3%, անձնական հիգիենայի իրերը - 0,6%, դեղամիջոցները - 0.7%, կոշկեղենը - 3,8%: Միևնույն ժամանակ, էժանացել են արվեստի գործերը - 4.6%, հագուստը և գործվածքեղենը - 1%, կենցաղային տեխնիկան - 0.9%, կոսմետիկան - 0.8%, լվացող միջոցները - 0.3%, վառելիքը, գորգերը և խոհանոցի պարագաները - 0,2%, այգեգործական իրերը - 0.1%: Գրենական պիտույքների գինը չի փոխվել:

Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել են 0.1%, տարեկան էժանացումը` 10,5% և 10,8%, համապատասխանաբար: 2015-ի հունվար-մայիսին բենզինի գները նվազել են 9.4%, իսկ դիզելային վառելիքինը` 11.9%:

Ուսումնասիրվող 11 քաղաքներից 6-ում ոչ պարենային ապրանքների գնեևտ մայիսին աճել են 0,1-1,4%, 4 – ում իջել են 0.5-0.1%, իսկ մայրաքաղաքում մնացել անփոփոխ: Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2015-ի մայիսին գնանկումը կազմել է 0.5% (տարեկան կտրվածքով գնաճը` 5,1%), իսկ հունվար-մայիսին գնաճը կազմել է 1.4% (տարեկան գնաճը` 5%):