 
Պարենային ապրանքների գները Հայաստանում 2015 թվականի հուլիսին նվազել են 4,1% (առանց ոգելից խմիչքի և ծխախոտի - 4,6%): Ինչպես օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պարենային ապրանքների շուկայում հուլիսին տեղի ունեցած գնանկումը պայմանավորված էր բանջարեղենի ևր կարտոֆիլի` 29,1-0,2% էժանացումով: Հետազոտվող 13 խումբ ապրանքներից 11-ում հաշվետու ամսում տեղի ունեցել գների` 29,18-0,2% անկում, իսկ մեկում գները չեն փոխվել:
Մրգեր տարեկան կտրվածքով էժանացել են 11.1%, իսկ միայն հուլիսին`29.1%: Մասնավորապես, ձմերուկն էժանացել է 66,9%, ծիրանը`63.5%, խնձորը` 43.8%, բալը` 26,2%, Նարինջը`4.9%, բանանը` 0.3%: Միևնույն ժամանակ, թանկացել են` չիրը - 3,7%, ելակը - 7,4%, կիտրոնը - 9.3%: Հանրապետության ուսումնասիրվող բոլոր քաղաքներում մրգի գները հաշվետու ամսում նվազել են 37,4-22,3%, իսկ Երևանում - 29.7%:
Բանջարեղենը տարեկան կտրվածքով էժանացել է 9%, իսկ միայն ի հուլիսին` 10.7%, մասնավորապես, էժանացել են` սմբուկը - 69,7%, բազուկը - 35,5%, կանաչ լոբին - 29.3%, ծաղկակաղամբը - 26.7%, կանաչ պղպեղը - 26%, գազարը - 25.9%, լոլիկը - 22.7%, կաղամբը - 19.2%, կանաչին - 12,6%, սունկը - 1.8%, կանաչ սոխը - 1.4%: Զուգահեռաբար թանկացել են` սոխը - 1%, կարտոֆիլը - 3%, սխտորը - 8.8%: Ուսումնասիրված բոլոր քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի գները հաշվետու ամսում նվազել են 23,8-6,8%, իսկ Երևանում` 7.7%:
Նրա խոսքով, միրգը, բանջարեղենը և կարտոֆիլը, որոնց մասնաբաժինը սպառողական զամբյուղում կազմում է 8.99%, ընդհանուր առմամբ էժանացել են 17,7%, 1.53%-ով ազդելով հուլիսյան դեֆլյացիայի վրա:
Ձվի միջին հանրապետական գինը 2015-ի հուլիսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5%, իսկ միայն հուլիսին` 5,3%: Ուսումնասիրվո 9 քաղաքաներում ձուն էժանացել է 9-2,5%, երկուսում թանակացել է 0.8-1.7%: Երևանում ձուն էժանացել է 6%:
Շաքարավազի գինը տարեկան կտրվածքով աճել է 1.1%, իսկ հուլիսին իջել է 2.5%: Ուսումնասիրվող քաղաքներից 10-ում շաքարավազը հաշվետու ամսում էժանացել է`3,7-0,1%, մեկում թանկացել է 0,6%: Երևանում շաքարավազի գինը նվազել է 2.8%:
Կաթնամթերքը մեկ տարում թանկացել է 3%, հուլիսին էժանացել է 1.8%, հիմնականում «Չանմախ» և «Լոռի» պանիրների, համապատասխանաբար` 6.3% և 4.6% էժանացման պատճառով, խտացրած կաթը - 4,1%:
Մսեղենը հուլիսին էժանացել է 0.7%, տարեկան թանկացումը կազմել է 2.4%: Գների հուլիսյան անկումը պայմանավորված էր ոչխարի մսի` 2.7%, թռչնի մսի` 2.3%, խաշի ատրիբուտների` 2.2%, հավի բուդի` 1.3%, տավարի մսի`0.6% էժանացումով: Միևնույն ժամանակ թանկացել է խոզի միսը`15%: Ուսումնասիրվող քաղաքներից 9-ում մսամթերքի գները նվազել են 2,9-0,3%, իսկ 2 –ում աճել են 0.1-0.3%: Երևանում մսամթերքն էժանացել է 0.7%:
Ձկնեղենը վերջին մեկ ամսում էժանացել է 0,4%, հացաբուլկեղենը` 0,3%, կենդանական և բուսական ծագումով յուղերը` 0,2%, սուրճը, թեյը և կակաոն` 0.2%: Միևնույն ժամանակ, հանրապետությունում բարձրացել են ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի գները`համապատասխանաբար 0.2% և 0.3%: Ոչ ալկոհոլային խմիչքների գները մնացել են անփոփոխ:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2015 թվականի հուլիսին դեֆլյացիան կազմել է 2,2% (տարեկան գնաճը` 4.2%), իսկ հունվար-հուլիսին դեֆլյացիան կազմել է 2.2% (տարեկան դեֆլյացիան`5%):