Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2015 13:45

ԵՏՀ. ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է միասնական կենտրոնական բանկի ստեղծում

ԵՏՀ. ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է միասնական կենտրոնական բանկի ստեղծում

Արմինֆո.ԵԱՏՄ-ն ծրագրում է ստեղծել միասնական կենտրոնական բանկ (կարգավորիչ): Այդ մասին Tazabek-ին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Դանիլ Իբրաևը` առցանց ասուլիսի ժամանակ:

«Ապագայում բանկային հատվածում ԵԱՏՄ պետությունների բանկերից յուրաքանչյուրը, ստանալով լիցենզիա «տնային» տարածաշրջանում, իրավունք կունենա դուրս գալու ԵԱՏՄ մյուս պետության ֆինանսականն շուկա: Սակայն  այդ հարցը դեռ լուծված չէ», -   հավելել է նախարարը:

Նրա ասելով, տվյալ փուլում մշակումներ են ընթանում եվրասիական տարածքում ընդհանուր ապահովագրական շուկայի ձևավորման ուղղությամբ` փոխադարձաբար ճանաչված լիցենզիաներով ապահովագրության միասնական համակարգ, որը թույլ կտա ապահովագրական ծառայությունների տրամադրման գործունեություն իրականացնել անդամ պետությունների տարածքներում` առանց իրավաբանական անձի լրացուցիչ հիմնման: Դա համար պահանջվում է ներդաշնակեցնել պահանջներն անդամ պետությունների ապահովագրական շուկաների ոլորտում կարգավորման և հսկողության նկատմամբ:

Առաջին քայլը ԵԱՏՄ նոր ապահովագրական ապրանքի մշակումն է` ԵԱՏՄ բոլոր անդամների տարածքներում քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության  (ԱՊՊԱ) ապահոոովագրերի փոխադարձ ճանաչման նպատակով,  ասել է նա:

Որպեսզի Ղրղըզստանի ապահովագրական ընկերությունները կարողանան իրենց ծառայությունները մատուցել Ռուսաստանի տարածքում, իրավաբվանորեն անհրաժեշտ է հիմնադրել որոշակի կապիտալով ապահովագրական ընկերություն կամ բանկ ` համաձայն օրենսդրության, պարզաբանել է նախարարը:

Նշեն,ք որ 2015 թվականի օգոստոսից Ղրղըզստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ համատեղ: