Արմինֆո. Օգոստոսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ողջունելով Յան Վան Բիլսենին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր նախագծերում Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցության համար (ՄՖԿ) և ընդգծել ՄՖԿ նոր նախաձեռնությունները քննարկելու պատրաստակամությունը:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենն հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է ՄՖԿ ներդրումային պորտֆելը և առանձնացրել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի ոլորտներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում մշակվող հայեցակարգը, ավիացիայի, քաղաքային տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Կարևորվել է ՄՖԿ ներկայացուցիչների կարծիքը «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղինե հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Առաջարկվել է նաև դիտարկել ՓՄՁ ԶԱԿ և ՄՖԿ միջև համագործակցության խորացման հնարավորությունը: ՄՖԿ տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին են փոխանցվել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցները Հայաստանի Հարապետության ագրոբիզներսի և շինարարական նյութերի ոլորտների վերաբերյալ:
Հանդիպման վերջում շեշտադրվել է ՄՖԿ պատրաստակամությունը և հնարավորությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

