
Արմինֆո. Ռազմավարական ապրանքների առևտրում ռուբլիով հաշվարկների անցնելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը ԵԱՏՄ երկրներին` ձեռնտու է երկրի համար, եթե խոսքը վերաբերում է էներգակիրներին առնչվող հաշվարկներին: Սակայն այդ նախաձեռնությունը կարող է բացասաբար անդրադառնալ արտահանման ծավալների վրա: Սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
«Էներգակիրներին առնչվող հաշվարկների համատեքստում այդ առաջարկությունը, միանշանակ, ձեռնտու է մեզ, քանի որ դոլարով հաշվարկներում մենք կորուստներ ունենք, սակայն Հայաստանից գյուղատնետսական և այլ ապրանքների արտահանման դեպքում առկա են որոշակի ռիսկեր, որոնք անհրաժեշ է քննարկել ոլորտի փորձագետների և գործարարների հետե, - նշել է նա: Տնտեսագետ նշել է, որ, հաշվի առնելով Հաայստան ներմուծման ծավալների կրճատումը և արտահանումն ավելացնելու համար անհրաժեշտ է սկսել դրամի արժեզրկման գործընթաց: «Տարեսկզբից ի վեր ներմուծման ծավալները կրճատվել են 669 մլն դոլարով, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 1,1-1,2 մլրդ դոլարի, հետևաբար, աստիճանաբար կնվազի դոլարի նկատմամբ պահանջարկը, ինչի առնչությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում արտադրանքի թողարկման և արտահանման համարե, - հայտարարել է նա:
Մելքումյանը նաև կարծում է, որ տնտեսությունը զարգացնելու համար կառավարությունը պետք է լուրջ փիար-քայլեր ձեռնարկի և կայացնի ոչ ստանդարտ որոշումներ; «Մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանը ներդրումների համար անվտանգ երկիր է: Դրա համար կիրառելով այնպիսի մեխանիզմներ, ինչպես` «Արդյունաբերական քաղաքականության մասինե օրենքը, կամ արդյունաբերության զարգացման 5-ամյա պետական ծրագիրը, որի շրջանակում արդյունաբերական գոտու գործարարներն ազատվում են հարկերից, նրանց տրամադրվում են վարկեր, և սուբսիդավորվում են տոկոսներ: Բացի այդ, կնվազեն նաև ռիսկերըե, - նշել է նա:
Նշենք, որ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է ռուբլով հաշվարկների անցնել ռազմավարական ապրանքների առևտրում: Այժմ միության երկրների միջև առևտուրն իրականացվում է ԱՄՆ դոլարով: Վարչապետի կարծիքով, հարկավոր է ընդլայնել առևտրային շրջանառությունը կազմակերպության ազգային արժույթներով: «Անհրաժեշտ է ձեռնարկել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ինտենսիֆիկացմանը և դոլարիզացման կրճատմանն ուղղված միջոցներե, - ասել է Աբրահամյանը: