Արմինֆո. Ազգային արժույթի վրա չարդարացված ճնշումներ չեն արվում: Այս մասին հոկտեմբերի 7-ին երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Նա հավաստել է, որ փոխարժեքի արհեստական ոչ մի զսպում չկա: ԿԲ-ն իր առաջիկա վերլուծություններում կհիմնավորի, որ ԿԲ-ի արտարժութային միջամտությունները ծառայում են ընդամենը կարճաժամկետ տատանումների ճշգրտմանը: Առանց դրա օգնության անհնար է զսպել կան փոխել երկարաժամկետ միտումները: «Ընդդիմության նման հայտարարությունները սուտ ենե,-ասել է Ն.Երիցյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, Կենտրոնական բանկն օգոստոսից մինչ օրս արտարժութային շուկայում կատարել է 3 միջամտություն: Այդ միջամտությունները, որոնք սկզբում ուղղված էին դրամի հետագա արժեզրկումը զսպելուն, հետագայում ինչ-որ չափով ամրապնդեցին ազգային արժույթը: Ամենա խոշոր միջամտությունը կատարվեց օգոստոսի 28-ին`95 մլն.դոլար, ինչը թույլ տվեց փոխարժեքն իջեցնել մինչև 484 դրամ/դոլար, մակարդակ` հուլիսի մինչև 485.5 դրամ/դոլար մակարդակ կատարված թռիչքից հետո: Սեպտեմբերին դրամը կրկին սկսեց վեր ընթանալ, սեպտեմբերի 11-ին վերականգնվելով 485.5 դրամ/դոլար մակարդակում, որը փոխարինվեց մինչև 482 դրամ/դոլար մակարդակ ռեվալվացիայով, ընդ որում, սեպտեմբերի 19-ին ԿԲ կողմից արված 22.2 մլն.դոլարի հերթական միջամտությունից հետո: Սեպտեմբերի վերջին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 473 դրամ/դոլար մակարդակում: Հոկտեմբերի սկզբին, երբ դրամը կրկին սկսեց ցուցադրել արժեզրկման նշաններ, ԿԲ կրկին միջամտեց, բայց արդեն ավելի համեստ գումարով, հոկտեմբերի 2-ին շուկա նետելով 3 մլն.դոլար, ինչը թույլ տվեց դրամը պահել 473 դրամ/դոլար մակարդակում: Հոկտեմբերի 7-ին դրամն իջավ մինչև 472 դրամ/դոլար մակարդակ: Իսկ 2014 թվականի դեկտեմբերին ԿԲ կողմից կատարված ամենօրյա միջամտությունները (դեկտեմբերի 8-27-ը` 54.7 մլն.դոլար), պարզապես, անհրաժեշտություն էին, քանի որ անհրաժեշտ էր օպերատիվորեն զսպել դրամի հիպերարժեզրկումը, բացառել սպեկուլյատիվ խաղերը և խուճապային տրամադրոթյունները: Դրա և ռեգուլյատորի ձեռնարկած մյուս խիստ կարգավորիչ միջոցառումների շնորհիվ տարեվերջին հաջողվեց դրամը պահպանել 470 դրամ / դոլար մակարդակում: Արտարժույթի մանրածախ շուկայում հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2014 թվականին, ընդհանուր առմամբ, արժեզրկվեց 40%, հաշվի առնելով 570 դրամ/դոլար առավելագույն (դեկտեմբերի 17-ին) և 406 դրամ/դոլար նվազագույն մակարդակները: