Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2015 16:18
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ԱԱՊ. Ռուսաստանի քաղաքական իրավիճակը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ ապրանքաշրջանառության աճին

ՀՀ ԱԱՊ. Ռուսաստանի քաղաքական իրավիճակը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ ապրանքաշրջանառության աճին

Արմինֆո. Ռուսաստանի քաղաքական իրավիճակը դեռևս շարունակում է խոչընդոտ հանդիսանալ առևտրի հարաբերությունների և  ապրանքաշրջանառության աճի համար: Հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը, ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների Խորհրդի հերթական նիստի շրջանակներում:

Նրա խոսքով, նման պայմաններում կարևոր է, որպեսզի Հայաստանը կենտրոնանար եվրոպական երկրների հետ բիզնես-համագործակցություն կառուցելու վրա: Այս առումով նա նշել է, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը միացել է East Invest ծրագրին, որի շրջանակներում հայ գործարարներն անցնում են դեպի եվրոպական շուկաներ ապրանքներ արտահանելու գծով դասընթացներ և հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպական «բիզնես-եքսպոե-ին:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ 2015 թվականի հունվար-օգոստոսին կրճատվել է 14,7%, մինչև 882.6 մլն դոլար (ընդհանուր ծավալների 29%-ը), այդ թվում, Ռուսաստանի հետ կրճատվել է 12,5%, մինչև 753.6 մլն.դոլար: Ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ նվազել է 26%, մինչև 786,4 մլն դոլար:

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը տեղի է ունենում Երևանում, «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացումըե խորագրով: