
Արմինֆո. 2015 թ. նոյեմբերի 2-3-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից:
Աղբյուրի համաձայն, այցի շրջանակներում տեղի կունենան ՌԴ կառավարության ղեկավարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, բանակցություններ կանցկացվեն երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական ապրանքների դիմաց ռուսական ռուբլով վճարելու հնարավորության շուրջ:
