Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2015 19:27
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ISO/IEC 27001:2013 հավաստագրի շնորհումը փաստում է տեղեկատվության գաղտնիության արդյունավետ կառավարման մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ISO/IEC 27001:2013  հավաստագրի շնորհումը փաստում է տեղեկատվության գաղտնիության արդյունավետ կառավարման մասին

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ, hամաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկի` CERTIFICATION INTERNATIONAL (UK) LTD-ի կողմից, շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր: Այս մասին  ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից:

ԻՍՕ հավաստագիրը փաստում է, որ բանկում միջազգային պահանջներին համապատասխան, ապահովված են շրջանառվող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը և ամբողջականությունը: Միևնույն ժամանակ, այն հավաստում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հետամուտ է բանկին և բանկի հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգությանը, ինչպես նաև  գործունեության անընդհատության ապահովմանը։

Ստանդարտը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից (IEC): Ներառելով համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում` ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման և ոչնչացման ողջ կենսացիկլը:

Նշենք նաև, որ ստանդարտացման նոր համակարգի ներդրման շնորհիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այսուհետ առավել հետևողական է լինելու տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա ռիսկերի բացահայտման, կառավարման և նվազեցման, ինչպես նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման գործում:

Նշենք, որ ISO/IEC 27001:2013 (International Organization for Standardization-Միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը) տեղկատվական անվտանգության մենեջմենտի համակարգի ամենաընդհանուր միջազգային ստանդարտն է, որը կիրառելի է առևտրա-արդյունաբերական ոլորտի ցանկացած կազմակերպության համար: ISO և IEC ձևավորում են համաշխարհային նստանդարտացման մասնագիտացված համակարգը: Տեղեկատվական անվտանգության մենեջմենտի համակարգն ուղղված է գաղտնիության պահպանմանը, տեղեկատվության ամբողջականության և մատչելիության ապահովմանը`ռիսկերի կառավարման գործընթացների հաշվին, ինչպես նաև ապահովում շահագրգիռ կողմերի վստահությունը, որ ռիսկերը կառավարվում են պատշաճ կերպով: Միջազգային իսկական ստանդարտը սահմանում է տեղեկատվական անվտանգության մենեջմենտի համակարգի ստեղծման, ներդրման, գործունեության ապահովման և շարունակակական բարելավման պահանջները, կազմակերպության համատեքստի շրջանակներում: Այս ստանդարտը ներառում է նաև տեղեկատվական անվտանգության գնահատման և ռիսկերի մշակման պահանջները, որոնք ադապտացված են կազմակերպության պահանջներին: Այս միջազգային ստանդարտի կողմից սահմանված պահանջներն ընդհանուր են և նախատեսված են ցանկացած կազմակերպոթյուններում կիրառելու համար` անկախ նրանց տեսակից, չափերից կամ գործունեության բնույթից:

ՀԻշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշե ընկերությունը (Նախագահ Բարսեղ Բեգլարյան)`64,24%, ՎԶԵԲ` 25% + 1 բաժնետոմս, Rural Impulse Fund II-ը (Ickofin Investment Management-Incofin IM խմբի անդամ)`10%: