Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2015 19:30

Փորձագետներ. Հայաստանի փոփոխված Սահմանադրության նախագծի տնտեսական նորմերը մոտեցված են ներկայիս իրականությանը, բայց կարիք ունեն լուրջ վերանայման

Փորձագետներ. Հայաստանի փոփոխված Սահմանադրության նախագծի տնտեսական նորմերը մոտեցված են ներկայիս իրականությանը, բայց կարիք ունեն լուրջ վերանայման

Արմինֆո. Հայաստանի փոփոխված Սահմանադրության նախագծի տնտեսական նորմերը մոտեցված են ներկայիս իրականությանը, բայց կարիք ունեն լուրջ վերանայման: Լրագրողների հետ հանդիպմանն այս հարցի շուրջ այսօր միատեսակ կարծիք են հայտնել տնտեսագիտությքն դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Մասնավորապես, Թ.Մանասերյանը նշել է, որ նորացված փաստաթուղթը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը, քանի որ ամրագրվել են ոչ միայն բոլոր երկրներին բնորոշ դրույթներ, այլ նաև այնպիսի դրույթներ, որոնք հաշվի են առնում երկրի առանձնահատկությունները: Այսպես, փորձագետը հավանոթյուն է տալիս Սահմանադրության 10-րդ հոդվածին, որի համաձայն, Հայասատանի տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Այդ արտահայտության համար փորձագետը պայքարել է ավելի քան 20 տարի, պարբերաբար բախվելով իր գաղափարական հակառակորդների բուռն առճակատմանը` հանձինս իշխանությունների: «90-ականերին ազատական տնտեսությանն անցնելուց հետո կարճ ժամկետում պարզ դարձավ, որ լիբերալները, իսկ հատկապես նեոլիբերալները, ավերեցին տնտեսությունը: Հետևաբար, հատկապես սոցիոմի վրա հենված տնտեսությունն է, որ անհրաժեշտ է Հայաստանի նման երկրին»,-գտնում է նա:

Բայց փորձագետը կոշտ քննադատության է ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերվում են սոցիալական պաշտպանության ապահովմանը: Նրա կարծիքով, այս հարցում պետության դերը պետք է լինի ավելի բարձր: Բացի այդ, բացակայում է ևս մի կետ, որի համաձայն, նվազագույն աշխատավարձը Հայաստանում չի կարող լինել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր:

Իս Վ.Սաֆարյանն, իր հերթին, նշել է, որ նորացված սահմանադրոթյունը չի երաշխավորում քաղաքացիների աշխատանքի իրավունք: «Ես հասկանում եմ, որ ներկայիս տնտեսական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի աշխատունակ բոլոր քաղաքացիներն ունենան աշխատանք, բայց ես համոզված եմ, որ Սահմանադրությամբ պետք է լինի ամրագրված, որ պետոյթունը պետք է ձգտի յուրաքանչյուր քաղաքացուն ապահովել աշխատանքով, իր տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և տնտեսության զարգացմանը զուգընթաց: Իսկ այստեղ կառավարոթյունը դեռ շատ անելիքներ ունի»,-նշել է նա:

Տնտեսագետը գտնում է, որ ազատ շուկայական հարաբերոթյունների զարգացումն արդեն անցած փուլ է: Այժմ պետք է տրվի նոր փուլի մեկնարկը, որն ուղղված պետք է լինի պետության տնտեսական քաղաքականության փոփոխությանն, ընդհանրապես, քանի որ տնտեսության ազատականացումն ակնկալվող արդյունքը չտվեց: «15 տարում Հայաստանը ներմուծել է 41 մլրդ.դոլարի ապրանքներ, այդքան փող էլ հոսել է դուրս, իսկ արտահանումը կազմել է 14 մլրդ.դոլար: Արդյունքում, 15 տարում բացասական հաշվեկլշիռը կազմել է 26 մլրդ.դոլար»,-նշել է փորձագետը: Նա նշել է, որ վերջերս արտահանումն ու ներմուծումը կրճատվում են, ինչը վկայում է բնակչության վճարունակության նվազման մասին, ինչպես նաև այն մասին, որ երկիրը չի կարողանում ապահովել ներմուծման պատշաճ ծավալներ: Եվ այստեղ անհրաժեշտ է ակտիվացնել ներմուծման փոխարինման ուղղությամբ տարվող աշխատանքները, նշել է փորձագետը:

Փորձագետներն իրենց անհամաձայնությունն են արտահայտել նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող դրույթների առնչությամբ: Թ.Մանասերյանը նշել է, որ 12-րդ հոդվածում, որով Հայաստանի ատաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր երկրների հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերոթյուններ կառուցելու նպատակով, բացակայում են այն դրույթները, որոնք ամրագրում են ազգային շահերի առաջնահերթությունները: «Եթե երկիրն իր ազգային քաղաքականությունում չի հետապնդում ազգային շահերը, այդ երկիրը, որպես կանոն, հայտնվում է աուտսայթերի դերում»,-նշել է Թ.Մանասերյանը:

Փորձագետները հայտարարել են նաև պետական կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համակարգերին վերաբերվող հոդվածների ճշգրտման անհրաժեշտության մասին, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար, որպեսզի բացառվեն կրկնվելու և հակասության դեպքերը: Բացի այդ, փորձագետները նշել են սփյուռքի հետ հարաբերոթյուններին, կրթության, առողջապահության ոլորտներին, ինչպես նաև կենսաթոշակային համակարգին վերաբերվող հոդվածները վերանայելու անհրաժեշտությունը: Նրանք արտահատվել են նաև պատգամավորական անձեռնմխելիության սահմանափակման օգտին, բացի ինքնաարտահայտման իրավունքից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողով ուղարկեց Սահմանադրության բարեփոխումների նախագիծը, որը մշակել էր նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Քննարկումների արդյունքում հոկտեմբերի 5-ին Հ խորհրդարանը ձայների` 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ որոշում ընդունեց փաստաթուղը հանրաքվեի դնելու մասին որոշում: Նախագծին աջակցեցին Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր ՀՅԴ Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ): Դեմ քվեարկեցին «Ժառանգությունը» ՀԱԿ-ը և «Օրինաց երկիր» կուսակցության 2 պատգամավորներ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նշանակվեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: