Արմինֆո. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն արձանագրել է ամենավատ արդյունքն աշխարհի բարգավաճ երկրների ցանկում: Այս մասին են վկայում Prosperity Index-2015 ամենամյա հետազոտությունները, որն անց է կացրել Legatum Institute լոնդոնյան միջազգային կազմակերպությունը:
Ըստ վարկանշի, Հայաստանը 142 հետազոտվող երկրների շարքում զբաղեցրել է 93 տեղը, ինչն ավենավա ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում: Մասնավորապես, Ղազախստանն զբաղեցրել է 56-րդ տեղը, Ռուսաստան` 58-րդ, իսկ Ուկրաինան`70-րդ տեղը: Աշխարհի ամենաբարգավաճ երկիր է ճանաչվել Նորվեգիան, երկրորդ տեղում է Շվեյցարիան, իսկ երրորդն է Դանիան:
Վարկանիշը հրապարակվում է ամեն ատարի, տնտեսական 8 ինդիկատորների հիման վրա: Դրանք են` տնտեսությունը, ձեռնարկատիրությունը և հնարավորությունները, պետական կառավարումը, կրթությունը և առողջապահությունը, անվտանգությունը, անձնական ազատությունը և սոցիալական կապիտալը:
Նշենք, որ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 3.7%, նախորդ տարվա 4,3% աճի փոխարեն: 2015-ի սեպտեմբերին, 2014-ի սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,2%, 2014-ի սեպտեմբերի 5,1% աճի փոխարեն: Աճի տեմպերով 2015-ի հունվար-օգոստոսին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ առաջատարն է գյուղատնտեսական ոլորտը - 11.3%, որին հաջորդում են` արդյունաբերության ոլորտը - 4.8%, ծառայությունների ոլորտը - 2,5% և շինարարության ոլորտը - 0.1%: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 1.7 տրլն.դրամ ($ 3,5 մլրդ), տարեկան անկումը` 20%, իսկ ամսական աճը`8.3%: