
Արմինֆո. «Էյր Արմենիա» ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի կողմից իրեն սնանկ ճանաչելու մասին որոշումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ընկերության մամուլի քարտուղար Սիրական Համբարձումյանը:
Նրա խոսքով, վերջերս Երևանի ԿենտրոնևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ճանաչել է սնանկ, HSBC Բանկ Հայաստանի հայցի հիման վրա: «Ընկերությունը կարող է օրենքով սահմանված կարգով բողոքարկել դատարանի որոշումը»,-նշել է մամուլի քարտուղարը, հավելելով, ընկերության ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 15 մլն.դոլար: Նրա խոսքով, «Էյր Արմենիա» ընկերությունը մտադիր է դատարանին ներկայացնել նաև առողջացման ծրագիր, որը մշակել են ավիաընկերության փորձագետները, «East Prospect Faund» ներդրումային հիմնադրամի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո «Էյր Արմենիա» ընկերությունն ազգային ավիափոադրողի կարգավիճակ ստանալու համար հայտ էր ներկայացրել: Էյր Արմենիա ավիաընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր ուղին սկսել է որպես օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: 2013 թվականի հոկտեմբերին ընկերությունը ձեռնամուխ եղավ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը, ինչը հնարավոր դարձավ սնանկացած ազգային ավիափոխադրողի` «Արմավիայի» մենաշնորհի վերացումից հետո: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է հայկական միակ ուղևորափոխադրող ավիաընկերությունը: Ընկերությունը նախատեսում է ակտիվացներ թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, դուրս գալ եվրոպական շուկա, ինչպես նաև սկսել թռիչքների իրականացումը դեպի Մերձավոր Արևելքի երկրներ:
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

