
Արմինֆո. Նավթի համաշխարհային գների իջեցման հերթական փուլն անուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի ՀՆԱ-ի վրա: Այս մասին դեկտեմբերի 8-ին ՀՀ Խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, պատասխանելով հանրապտությունում վառելիքի գների պահպահման պատճառների վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով, կառավարությունը ՀՆԱ-ի հաշվարկներում հաշվի առնում ոչ միայն նավքի, այլ նաև մետաղների համաշխարհային գները, ինչպես նաև աշխարհում ընթացող այլ գործընթացներ: Ըստ նրա, առաջին հերթին հաշվի են առնվում ներքին գործոնները, որից հետո` արտաքին մարտհրավերները, որոնց թվին է դասվում նաև վառելիքը: Նավթի գների պարագայում նա նշել է, որ համաշխարհային գների իջեցման հերթական փուլն անուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի ՀՆԱ-ի վրա, քանի որ Հայաստանի խոշորագույն առևտրա-տնտեսական գործընկերն է հանդիսանում Ռուսաստանը, որի տնտեսությունը սերտորեն կապված է վառելիքի համաշխարհային գների հետ: Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի ՀՆԱ-ի 2016 թվականի 2.2% աճը լիովին իրատեսական է, ինչի մասին են վկայում ոչ միայն հայրենական, այլ նաև օտարերկրյա փորձագեըտների հաշվարկները, նշել է փոխնախարարը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

