Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2015 12:06
Ալեքսանդր Ավանեսով

Պուտինը վավերացրել է ԱՊՀ ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագիրը

Պուտինը վավերացրել է ԱՊՀ ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագիրը

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՊՀ ինտեգրված արժութային շուկայի ստեղծման գործում համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է «Վզգլյադ» գործարար թերթը:

Պայմանագիրը նախատեսում է կողմերի ռեզիդենտ բանկերի ուղղակի մուտք միմյանց ներքին արժութային շուկաներ իրավական ռեժիմի պայմաններով միջբանկային կոնվերսիոն գործառնությունների համար` ոչ պակաս բարենպաստ, քան ազգային առևտրային բանկերի համարի: Դա պետք է օգնի արտաքին առևտրում ազգային արժույթների կիրառման ընդլայնմանը և ֆինանսական ծառայություններ տրամադրելիս և նախադրյալներ ստեղծի ազգային արժույթների շուկայի իրացվելիությունը բարձրացնելու համար: Արդյունքում` կստեղծվեն պայմաններ, որոնց դեպքում առավելագույն զարգացում կունենան ազգային արժույթների շուկաները, նախադրյալներ կառաջանան համաձայնեցված արժութային քաղաքականության համար, որը նպատակաուղղված կլինի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության երկարաժամկետ ռազմավարությունների իրագործման լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև տարածշարջանում ընդհանուր մակրոտնտեսական կայունության ձեռք բերմանը:

Համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերին Աշխաբադում` ԱՊՀ 11 երկրներից 6-ի կոմից, որոնք անդամակցել են ԵԱՏՄ-ին. Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Հայաստան և Տաջիկստան: Համաձայնագրի վավերացումն ու հետագա իրագործումը պետք է նպաստեն տնտեսական համագործակցության ակտիվցամանն ու հետագա զարգացմանը, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում ինտեգրման գործընթացների խորացմանը: