Արմինֆո. Դրամական բազան Հայաստանում 2015 թվականի հունվար-նոյեմբերին նվազել է 4.8%, դեկտեմբերի 1-ին կազմելով 884,1 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս ցուցանիշի անկումը նախորդ տարվա 11 ամիսներին պայմանավորված էր ՀՀ Կենտրոնական բանկից դուրս կանխիկ միջոցների 7,9% կրճատումով, մինչև 379,9 մլրդ.դրամ (դրամական բազայի 45%-ը) դրամական պաշարների 7.8% կրճատումով, մինչև 308,6 մլրդ. դրամ (36,5%): Միևնույն ժամանակ, արտաքին պահուստներն այդ ընթացքում աճել են 12,4%, մինչև 152,8 մլրդ. դրամ (18%):
Տարեկան կտրվածքով դրական բազան Հայաստանում աճել է 15.9%, ինչը պայմանավորված է եղել դրամային պահուստների 63.5% կտրուկ աճով, ինչպես նաև արտարժույթի պահուստների 21.9% աճով, երբ ԿԲ դուրս կանխիկ միջոցների անկումը կազմել է 6.9%:
2015 թվականի նոյեմբերին դրամական բազայի աճը կազմել է 1,2%, այդ թվում, ԿԲ դուրս կանխիկ միջոցներն աճել են 0,9%, դրամային պահուստները`3,7%, իսկ արտարժութային պահուստները նվազել են 2.4%:
Դրամական բազայի կառուցվածքում Հայաստանի զուտ միջազգային պահուստները դեկտեմբերին կազմել են 406.3 մլրդ.դրամ, ավելանալով 11 ամիսներին` 3,4% (տարեկան անկումը` 0.3%, նոյեմբերին` 2.6%): Ներքին ակտիվները կազմել են 437.8 մլրդ դրամ, կրճատվելով հունվար-նոյեմբերին 11,4% (տարեկան կտրվածքով աճը`36,6%, իսկ միայն նոյեմբերին`5%):
Դրանց կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջները գտնվել են բացասական` 95 մլրդ դրամ մակարդակում, 11 ամիսներին մինուսը նվազեցնելով 6,9%, մեկ տարում` 19%, նոյեմբերին խորանալով` 4,6%: Բանկերի հանդեպ պահանջները կազմել են 227.6 մլրդ դրամ, 11 ամիսների անկումը` 27.2% (տարեկան աճը`36.3%, նոյեմբերին` 12.8%): Բանկերի հետ պահանջների կառուցվածքում ռեպո-գործարքների ծավալը կազմել է 123.8 մլրդ. դրամ, 11 ամիսներին կրճատվելով 32,2% (տարեկան աճը`64.7%, նոյեմբերին` 20.9%): (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 11.30.15 դրությամբ կազմել է 480,15 դրամ/$ 1):