Արմինֆո. 2015 թվականի արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ են ճանաչվել «Արդշինբանկըե և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱե ապահովագրական ընկերությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մամուլի ծառայությունից, այդ կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը և այլն:
Բացի այդ, այս տարի ևս Հաշտարարը շնորհում է բանկային ոլորտի և ապահովագրական ոլորտի լավագույն աշխատակցի պատվոգրերը, որոնց արժանացել են այն աշխատակիցները, ովքեր լավագույնս օժանդակել են Հաշտարարի կողմից գործի քննությանը: Բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից է ճանաչվել
«Արդշինբանկե ՓԲԸ-ի մասնագետ Ռոզա Պեդանյանը, ապահովագրական ոլորտում՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱե ԱՓԲԸ -ի հատուցումների վարչության ղեկավար Հայկ Մանգոյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի արդյունքներով Ֆինանսական համակարգի Հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ էին ճանաչվել «Արդշինբանկըե, «ՎՏԲ Հայաստան Բանկըե, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱե և «Նաիրի Ինծուրանսե ապահովագրական ընկերությունները: Լավագույն համագործակցող աշխատակցի պատվոգրերի էին արժանացել Ռոզա Պեդանյանը («Արդշիբանկե) և Մանե Մարտիրոսյանը («Նաիրի Ինշուրանսե):
Ավելացնենք, որ 2009 թվականից Հայաստանում գործղո Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայությունները տրամադրվում են անվճար, իսկ հաշտարարի աշխատանքի դիմաց վճարում են իրենք` ֆինանսական կազմակերպությունները: