Երկուշաբթի, 25 Հունվարի 2016 18:57

Անվանական աշխատավարձը Հայաստանում 2015 թվականին աճել է 7.7%, ընդ որում, առավել աճել են բյուջետային աշխատողների աշխատավարձերը

 Անվանական աշխատավարձը Հայաստանում 2015 թվականին աճել է 7.7%, ընդ որում, առավել աճել են բյուջետային աշխատողների աշխատավարձերը

Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում 2015 թվականի հունվար-դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7%, կազմելով 184.441 դրամ ($ 386): Միայն դեկտեմբերին, այս ցուցանիշն աճել է 22.2%:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2015-ի հունվար-դեկտեմբերին 2014-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 8,2%, մինչև 163.936 դրամ ($ 343): Աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում հունվար-դեկտեմբերին աճել է 7%, կազմելով 213,016 դրամ ($ 446): Միայն դեկտեմբերին բյուջետայինների աշխատավարձն աճել է 21.1%, իսկ ոչ բյուջետային աշխատողներինը` 23.3%:

Համեմատության համար նշենք, որ անվանական աշխատավարձը Հայաստանում 2014 թվականի հունվար-դեկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 7,6%, կազմելով 171.120 դրամ ($ 411): Միայն դեկտեմբերին, այս ցուցանիշ աճել էր 22%: Աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2014-ի հունվար-դեկտեմբերին 2013-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել էր 7.4%, մինչև 150.809 դրամ ($ 363): Աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում հունվար-դեկտեմբերին աճել էր 7.7%, կազմելով 199,711 դրամ ($ 480):

ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2015 թվականի է հունվար-դեկտեմբերին կազմել է 477.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին` 482.93 դրամ / $ 1: Մեկ տարի առաջ փոխարժեքը բավականին ցածր էր, 2014-ի հունվար-դեկտեմբերին`415.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին`463.53 դրամ / $ 1, իսկ 2013-ի հունվար-դեկտեմբերին`` 409.63 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին` 405 32 դրամ / $ 1: