Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կհատկացնի 51 մլն.եվրո, երկրի ռազմավարական կարևորագույն տրանսպորտային արտերիան – M6 մայրուղին վերականգնելու նպատակով, որը Հայաստանը միացնում է Վրաստանի հետ: ԵՆԲ-ն ֆինանսական օգնություն կցուցաբերի մայրուղու մոտ 90 կմ հատվածի ենթակառուցվածքների վերականգնմանը և նորացմանը:
Ըստ ԵՆԲ տեղեկատվության, M6 մայրուղու վերականգնումը թույլ կտա զգալի կրճատել Հայաստանից դեպի Վրաստան ընթացող ճանապարհը, կարգավորելով ավտոմոբիլային արդյունավետ հոսքերը, բարձրացնելով նաև անվտանգությունը երկրի ճանապարհներում:
Հայաստանում ԵՆԲ գործառնությունների գծով պատասխանատու, բանկի փոխնախագահ Լասլո Բարանայան նշել է, որ այդ տրանսպորտային հաղորդակցությունը ծառայում է որպես հիմնական արտերիա, որը Հայաստանը միացնում է Եվրոպային և ԱՊՀ երկրներին, նպաստելով նաև Վրաստանի սևծովյան նավահանգիստներով Հայաստանի միջազգային տրանսպոևտային հոսքերի ավելի քան 60%-ի երթևկությանը:st-language:RU;mso-bidi-language: AR-SA'>международного транспортного потока Армении.