Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2016 20:30
Ալեքսանդր Ավանեսով

ՙՌոսսելխոզնադզորը՚ Հայաստանին է վերադարձրել ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկ

 ՙՌոսսելխոզնադզորը՚ Հայաստանին է վերադարձրել ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկ

Արմինֆո. ՙՌոսսելխոզնադզորն՚ արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկի ներմուծումը, հայտնում է ՙՅասնո՚ ԼԳ-ն:

ՙՀայաստանից ներմուծված 22 տոննա տոմատում հայտնաբերվել է հարավամերիկյան տոմատի ցեց՚,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տոմատի խմբաքանակում վնասատուի առկայությունը հաստատել են փորձագետմները: Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ ցեց հայտնաբերվել է առաջին անգամ:  Նշենք, որ վնասատուից տուժում են ինչպես դաշտային պլանտացիաները, այնպես էլ՝  ջերմոցային տնտեսությունները. բերքի կորուստները կարող են կազմել 25-100%: