Հինգշաբթի, 11 Փետրվարի 2016 15:00
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը և Չեռնոգորիան մտադիր են համագործակցել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության ոլորտում

Հայաստանը և Չեռնոգորիան մտադիր են համագործակցել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության ոլորտում

Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով, նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն: Նախարարը նշել է, որ Չեռնոգորիան կհանդիսանա 33-րդ պետությունը, որի հետ Հայաստանը նմանօրինակ համաձայնագիր է կնքել: