
Արմինֆո. Հայաստանում ֆոնդային շուկան ճգնաժամի պայմաններում 2015 թվականին ավելացրեց կապիտալիզացիան, ինչին զուգահեռ ծավալների զգալի կրճատում էր դիտվում գրեթե բոլոր հարթակներում: Ինչպես փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի տարեկան գործունեության արդյունքներին նվիրված միջոցառմանը հայտարարել է բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Հայաստանիֆոնդային շուկայի կապիտալիզացիան 2015 թվականինաճել է 42%, կազմելով103,8 մլրդ դրամ(2014-ին` 73 մլրդ դրամ, իսկ2013-ին` 61.7 մլրդ դրամ):
«Կապիտալիզացիայի աճըհիմնականում ապահովվեցբաժնետոմսերով գործունեության որոշակի ակտիվության հետ: Սակայն, տարեկան դինամիկայով, այնուամենայնիվ, դիտվեց ինչպես ծավալի, այնպես էլ քանակի կրճատում, որոշ գործընկերների շնորհիվ, որոնք, շրջանցելով ճգնաժամը, կարողացան կնքել բաժնետոմսերով պայմանագրեր», - ասել է Կ.Սարոյանը, հավելելով, որ 2015 թվականին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կնքվել է 140 բաժնետոմսերով գործարք, 4.3 մլրդ դրամ ծավալով, 2014 թվականի 213 գործարքի և 28,8 մլրդ դրամի փոխարեն:
Դրա հետ մեկտեղ, անկում ապրեց կորպորատիվ պարտատոմսերի շուկան, քանի որ գործարքների քանակը 2015 թվականին կազմեց 226, իսկ ծավալը`453,5 մլն դրամ: 2014 թվականին կնքվել էր 343 գործարք, 1,1 մլրդ. դրամ ծավալով: «Ինչպես երևում է ցուցանիշներից, կորպորատիվ պարտատոմսերով գործարքների գծով արձանագրվեց որոշակի ակտիվություն, բայց 2014 թվականն այդ տեսանկյունից ռեկորդային էր, իսկ 2016 թվականի ակնկալիքներնն ավելի մեծ են», - ասել է ֆոնդային բորսայի ղեկավարը: Միաժամանակ նա բանկերին կոչ է արել ավելի ակտիվ են լինել կորպորատիվ պարտատոմսերի շուկայում:
Պետական պարտատոմսերի գծով նույնպես տարեկան կտրվածքով արձանագրվել է անկում, մասնավորապես, 2015 թվականին կնքվել է 325 գործարք, 12.1 մլրդ դրամ ծավալով: Իսկ 2014 թվականին պետպարտատոմսերով կնքվել էր 924 գործարք, իսկ ծավալը կազմել էր 33.5 մլրդ.դրամ:
Կ.Սարոյանը տեղեկացրել է, որ դադարել է վարկային ռեսուրսների առևտուրը, իսկ դրա փոխարեն անհրաժեշտ է գտնել արդյունավետությամբ չզիջող նոր գործիք: Այնուամենայնիվ, 2015 թվականին կնքվել են վարկային ռեսուրսներով որոշ քանակի պայմանագրեր – 1571 և 841 մլն.դրամ ծավալով: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին վարկային ռեսուրսների հարթակներում կայացած գործարքների թիվը հասել էր 3582-ի, իսկ ծավալը`6.5 մլրդ դրամի:
Զգալիորեն նվազել է նաև արտարժույթի փոխանակման գործարքների թիվը - 2036, իսկ ծավալը կազմել է 313 մլն.դոլար (149 մլրդ դրամ): 2014 թվականին կնքվել էր 4696 գործարք, իսկ ծավալը կազմել էր` 744 մլն.դոլար (307.9 մլրդ դրամ):
Միևնույն ժամանակ, ըստ Կ.Սարոյանի, 2015 թվականին մեկ հաջող ձեռքբերում, այնուամենայնիվ, եղավ - դեկտեմբերին արթնացանան սվոպ-գործարքները, որոնք ամբողջ տարին խոր քնի մեջ էին, և որոնց ծավալը կազմեց 5,4 մլրդ դրամ, զգալիորեն գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները:
Հիշեցնենք, որ 2001 թվականից գործող «Հայկական ֆոնդային բորսա» ՓԲԸ-ն 2007 թ. նոյեմբերին վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2009 թվականի հունվարի 26-ից վերանվանվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Հայաստան» բորսայի: 2009 թվականի հունիսի 5-ին, 2009 թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միանձնյա սեփականատերը: 2008 թվականի հունվարի 7-ից OMX ընկերությունը (ներկայումս - NASDAQ OMX) դարձավ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետերը: