Երեքշաբթի, 16 Փետրվարի 2016 21:53
Էմմանուիլ Մկրտչյան

Armenian Card-ը շուկա է դուրս բերում բարձր տեխնոլոգիական ծառայություններ նոր շարքը

Armenian Card-ը շուկա է դուրս բերում բարձր տեխնոլոգիական ծառայություններ նոր շարքը

Արմինֆո. Հայաստանի միասնական վճարահաշվարկային Armenian Card համակարգը 2013 թվականին հաջողությամբ իրականացրած ծրագրային ապահովման նորացումից հետո էապես ընդլայնելեց համակարգի տեխնոլոգիական հնարավորությունները և շարունակում է իր մասնակիցների և օգտատերերի համար բանկային շուկա դուրս բերել նորանոր պրոդուկտներ ու ծառայություններ: Այն մասին, թե ընթացիկ տարում ինչ նորություններ է Armenian Card ընկերությունը պատրաստվում առաջարկել հայկական բանկերին ու նրանց հաճախորդներին, ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում պատմում է Ընկերության տնօրեն Իշխան Մխիթարյանը:

Պրն Մխիթարյան, հայկական բանկերն անցյալ՝ 2015 թվականին սկսեցին իրենց հաճախորդներին առաջարկել շատ հետաքրքիր քարտային և «վիրտուալ» պրոդուկտներ ու ծառայություններ: Իսկ դրա հնարավորությունը հիմնականում ապահովեց այն, որ ժամանակին նորացվեց վճարահաշվարկային ArmenianCard համակարգը: Նույնիսկ ստեղծվեց տպավորություն, որ դուք, համակարգում, արդեն տեղյալ էիք վարկավորման մոտալուտ ճգնաժամի մասին և արեցիք ամեն ինչ, որպեսզի բանկերն սկսեն վաստակել նաև նոր պրոդուկտների ու ծառայությունների ներդրման միջնարդավճարների հաշվին, որոնք այս կամ այն կերպ կապված էին պլաստիկ քարտերի շուկայի հետ: Ի՞նչ նորություններ եք այսօր պատրաստվում առաջարկել բանկերին, և, բնականաբար, նաև նրանց հաճախորդներին:

 Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում բանկային հատվածի զարգացման հիմնական հոսքերն այսօր ուղղված են շուկայի մասնակիցների անցմանը, կամ ավելի շուտ, վերամարմնավորմանը՝ վարկայինսովորական կազմակերպությունից՝ ընկերության, որըֆինանսական լայն ծառայություններ էմատուցում բազմաթիվ ժամանակակից, համաշխարհային տեխնոլոգիական նվաճումներին հավասարընթացող պրոդուտների միջոցով: Այդ առումով Հայաստանը նույնպես բացառություն չի կազմում: Դրա համար էլ մենք, իսկ մենքը - դա նաև մեր համակարգի անդամբանկերն են, ժամանակին կողմնորոշվեցինք և արդեն սկսել ենք քաղել նախորդ 2-3 տարիների ծանր ինովացիոն փուլի պտուղները: Փաստորեն, համակարգում ստեղծվեց մի ամուր և ժամանակից հարթակ, մի բազա, որի հիման վրա էլ համակարգի անդամ-բանկերը ներկայացնում են իրենց նոր ծառայությունները, ցուցադրում և զարգացնում նոր պրոդուկտները: Այս տարի նույնպես մենք կառաջարկենք մեր նոր ծառայությունները:

Արդեն առաջին եռամսյակում մենք կավարտենք այնպիսի ծառայությունների ապրոբացիան, ինչպիսին են՝ քարտային հաշվի բալանսի վերաբերյալ քարտապանի հարցումը USSD-ով, մինի-քաղվածքի հարցումը USSD-ով: Կառաջարկենք բանկային քարտի արգելափակման հնարավորություն՝ USSD-ով, որն, իմ կարծիքով, ամենաարդիական և հետաքրքիր ֆունկցիան է, որի «գեղեցկությունը» կգնահատեն հատկապես այն քարտապանները, որոնք արդեն ինչ-ինչ պատճառներով բախվել են  քարտն արգելափակելու անհրաժեշտությանը: Ներկայումս քարտի կորստյան, կամ երրորդ անձանց կողմից քարտից օգտվելու անօրինական փորձի որևէ կասկածի դեպքում հաճախորդն ստիպված է լինում զանգահարել բանկ կամ մեր call-կենտրոն և անցնում նույնականացման ընթացակարգը, ինչն ստեղծված իրավիճակում կարող է թվալ անվերջ: Նոր ծառայության ներդրումով հաճախորդը կստանա բջջային հեռախոսով մի քանի օպցիա կառավարելու, այդ թվում նաև մի քանի վայրկյանի ընթացքում քարտն արգելափակելու հնարավորություն: Ընդ որում, այնտեղ կարող են գրանցված լինել հաճախորդին պատկանող բոլոր քարտերը, որոնցից նա ընտրում է անհրաժեշտն ու կառավարում: Ծառայությունն արդիական է նաև Կենտրոնական բանկի վերջին պահանջների առումով, կապված քարտապանների իրազեկվածության և անվտանգության ապահովման հետ:

Ծառայությունը մշակում էինք «Նիկիտա Մոբայլ» (Հայաստան) ինտեգրատորական ընկերությա հետ, ԱրմենՏել (ВееLine) ընկերության հետ համատեղ: Վստահ եմ, որ ծառայության գործարկումից հետո կմիանան նաև բջջային կապի մյուս օպերատորները: Ներկայումս համակարգը գտնվում է ապրոբացիոն փուլում, մշակվում են նաև ծառայությունը շուկա դուրս բերելու առումով բանկերի հետ կապված հարցերը, այսինքն, ճշգրտվում են՝ գրանցման կամ, հնարավոր է, համակարգի ավտոմատ ակտիվացման տեխնիկական տարբերակները: Բացի այդ, առաջիկայում մենք կներդնենք մեր համակարգին բանկերի ինտեգրման ևս մեկ լրացուցիչ մոդուլ, որը համակարգի անդամ բանկերին կընձեռի մի շարք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում ինտերնետ բանկինգի և բջջային հավելվածների ոլորտում, որոնք ակտիվորեն ներդրվում ու կատարելագործվում են շատ բանկերի կողմից: Այս կամ այն տեխնոլոգիական հնարավորությունների օգտագործման առումով բանկերն իրենք են ընդունում որոշումները, իսկ մեր գործը – նրանց ներկայացնելն է:

Դե եթե բանկերն իրենք են որոշում, թե ինչպես և ինչ պայմաններով ներկայացնեն իրենց ծառայությունները, եթե Ձեզ ճիշտ հասկացա, ապա այս և մյուս ծառայությունների պարագայում ինչպե՞ս է Համակարգն ստիպված է լինեում աշխատել, որպեսզի ոչ մի կերպ չազդի բանկերի շահերի վրա, աշխատելով շրջանցել համակարգի և բանկերի շահերի միջև առաջացած կոնֆլիկտը:

Անկասկած, դա էլ է շատ կարևոր: Մենք աշխատում ենք business to business,իսկ բանկերը՝ business to customer սկզբունքով: Այս նուրբ եզրը հարկավոր է զգալ և «միմյանց բոստանը չխցկվել»: Այնուամենայնիվ, քարտային ծառայությունների տրամադրումը ոչ թե մեր, այլ բանկերի պրոդուկտն է, որը բանկերը տրամադրում են իրենց հաճախորդներին, իսկ մեր ֆունկցիան քարտային ամբողջ հատվածի զարգացման համար ընդհանուր պայմաններ ստեղծելն է: Ի դեպ, այդ առումով մենք մտադիր ենք արդիականացնել, իսկ ավելի ճիշտ՝ հայեցակարգային փոփոխություն մտցնել մեր վճարային՝ https://www.arca.amպորտալում: «Վիրտուալ քարտի» փոխարեն ուզում ենք ներդնել «վիրտուալ կաբինետ» հասկացությունը, որտեղ գրանցված կլինեն քարտապանի բոլոր քարտերը, ուզում ենք մուտք ապահովել դեպի բանկերի վեբ-ծառայությունները, նոր վճարային հնարավորությունները և այլն: Առայժմ ընթանում են հայցակարգի մշակման աշխատանքները: Ընթացիկ պորտալը թե իր դիզայնով, թե բարոյապես, և թե տեխնոլոգիապես արդեն հնացել է, հատկապես 3-D Securеանվտանգության տեխնոլոգիայի լիակատար ներդրումից հետո, որը մեր երկրում բավական արագ է զարգանում: Որոշ բանկեր արդեն իրենց պրոդուկտներն են ակտիվորեն առաջխաղացնում այդ տեխնոլոգիայի հիման վրա:

Իսկ ինչպե՞ս նպաստեց նոր տեխնոլոգիաների ներդրումը ինտերնետ կոմերցիայի զարգացման վրա: 3–D Secure տեխնոլոգիայով գրանցված քարտեր թողարկող քանի՞ բանկ ունենք:

Այդ տեխնոլոգիայի ներդրումն ինտերնետ վճարների անվտանգությունը բարձրացնում է մի նոր մակարդակի: Ընդ որում, դա վերաբերվում է թե տեխնոլոգիական, և թե կազմակերպչական բաղադրիչներին: Պարզաբանեմ. միջազգային վճարային համակարգերի կանոնները, որոնք զարգացնում են այս համակարգը, կազմված են այնպես, որ եթե քարտը կամ մերչանտը աշխատում են 3–D Secure տեխնոլոգիայի կիրառումով (գրանցված են համապատասխան սերվերներում), ապա առանց համապատասխան ապացույցների տրանսակցիա իրականացնելու դեպքում տվյալ տեխնոլոգիան կիրառող կողմը, գործնականում, ավտոմատ կերպով շահում է պահանջը: Բանկերը դրանով, մի կողմից, ապահովում են քարտապանի անվտանգությունը, քանի որ նա վստահ է իր քարտային հաշվի բարձր մակարդակի ապաշտպանվածության մեջ, և եթե նույնիսկ նրա քարտը վարկաբեկեն և օգտագործեն ինտերնետում, ապա ելնելով նրանից, որ այդ քարտը գրանցված է որպես 3–D Secure, քարտապանը միշտ կշահի պահանջը: Մյուս կողմից, կիրառելով 3–D Secure տեխնոլոգիան, բանկը հանգիստ է, որ էկվայերը (նա, ով վճարման է ընդունում վճարային քարտերը – խմբ.) պետք պրոբլեմը փնտրի իր մեջ, իսկ եթե նա չի զարգացնում այդ տեխնոլոգիան, ապա, գործնականում, ավտոմատ կերպով կորցնում է պահանջը: Այսպիսին են միջազգային վճարային համակարգերի կանոնները, որոնք ինտերնետ առևտրի հետագա զարգացման նպատակով բարձրացել են գործընթացների անվտանգության այդպիսի բարձր մակարդակի:    

Այս տեխնոլոգիան մատչելի է մեր համակարգի անդամ բոլոր բանկերին: Կախված իրենց վարած քաղաքականությունից, ինչպես նաև միջազգային վճարային համակարգերից ստացած լիցենզիաներից, բանկերը տարբեր ձևով են ներկայացված շուկայում: Visa и MasterCard վճարային համակարգերի թողարկման առումով բոլոր բանկերն էլ կիրառում են 3–D Secure տեխնոլոգիան: Այս ծառայությունից քարտապանի օտվելու միակ պայմանը նրա ճշգրիտ բջջային հեռախոսահամարի առկայությունն է տվյալների բազայում:

Մասնակիցները բաժանվել են երկու խմբերի՝ բանկերի, որոնք կիրառում են տեխնոլոգիական այս հնարավորությունը, սկսել են ակտիվորեն զարգացնել ինտերնետ-կոմերցիան, ներգրավելով նորանոր առևտրի կետեր, և բանկերի, որոնք առայժմ զուսպ են մոտենում այս հատվածին, սակայն, նրանց քարտապաններն, այնուամենայնիվ, օտվում են այս տեխնոլոգիայի հնարավորություններից, ինտերնետում կատարելով վճարային գործառնություններ:

Ամփոփելով, ուզում եմ ասել, որ 3–D Secure տեխնոլոգիայի ներդրւմից հետո Հայաստանում ինտերնետ կոմերցիայի զարգացմանը տեխնոլոգիական տեսանկյունից ոչինչ չի խանգարում, և շատ բանկեր ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, ներգրավելով մերչանտների, իսկ քարտերի թողարկման տեսանկյումից նրանք դուրս են գալիս վճարների անվտանգության մի նոր մակարդակ: Ավելին, շուտով պետք է նորացնենք հարթակը, որի վրա աշխատում են ինտերնետ-խանութները: Գործող հարթակի փոխարեն կառաջարկենք ավելի կատարելագործված տարբերակ, որտեղ կլինեն լրացուցիչ ֆունկցիաներ, և որոնք համակարգին միացած մերչանտներին կտրամադրեն լրացուցիչ բիզնես-հնարավորություններ:

Որոշ բանկեր սկսել են մատուցել այնպիսի ծառայություն, ինչպիսին առանց կոնտակտի քարտերն են: Ի՞նչ է արվում այդ ոլորտում:

Առանց կոնտակտի քարտերը նորույթ են մեր շուկայում: Առաջին այդպիսի Visa քարտերը թողարկեց ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և այժմ ակտիվոներն զարգացնում է այդ տեխնոլոգիայով թերմինալների ցանցը: Մենք էլ, մեր հերթին, հանդիսանալով MasterCard համակարգի լիիրավ անդամ, ավարտել ենք PayPass հոստի՝ MasterCard համակարգի առանց կոնտակտի պրոդուկտի սերթիֆիկացման  ընթացակարգը: Ներկայումս ընթանում են թերմինալների սերթիֆիկացման աշխատանքները, կարծում եմ շուտով, առաջին եռամսյակում, բանկերը կսկսեն դրանց ներդրման ակտիվ գործընթացը՝ MasterCard համակարգի առանց կոնտակտի քարտերն սպասարկելու համար: Իրականում առանց կոնտակտի վճարները բավական հարմար են, հատկապես մանր գնումների դեպքում թույլ են տալիս խուսափել կտրոնների ստորագրումից, իսկ մինչև 10 հազար դրամ գումարով գործարքի դեպքում՝ նույնիսկ PIN-ծածկագրի հավաքումից: Առանց կոնտակտի տեխնոլոգիան դա չիպային սովորական բանկային քարտ է, որի մեջ տեղադրված է հաղորդիչ: Քարտը կարելի է օգտագործել ինչպես չիպի, այնպես էլ հաղորդչի միջոցով ինֆորմացիան կարդալու համար:

Կարո՞ղ է արդյոք աճել առանց կոնտակտի նոր քարտերով ծառայությունների գինը:

Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կանդրադառնա օգտատերերի վրա: Համենայն դեպս, առանց կոնտակտի քարտեր թողարկող բանկերի սակագնային ցանկում դրա հետ կապված նոր տող չեմ նկատել:  

Գոյություն ունի կարծիք, որ շուկայի «երկաթե» ենթակառուցվածքն արդեն բավական հագեցած է: Բանկոմատների թիվն արդեն աճում է ոչ այնքան արագ տեմպերով, ինչ առաջ էր, իսկ բանկերի հավաքած վիճակագրությունը վկայում է վերջին տարում POS-տերմինալների թվի մի քանի հարյուրով կրճատման մասին: Կա նաև կարծիք, որ մանրածախ շրջանառութան 15-20% կրճատումը կարող էր առաջացնել այնպիսի նվազող արդյունք, երբ նվազում է առևտրի կետերի, հետևաբար, նաև պոտենցիալ էկվայերների թիվը:

Կարծում եմ, ճգնաժամային իրավիճակը, ինչպես նշեցիք, մասնակիորեն կապված է ներմուծման, հետևաբար, նաև արտաքին առևտրի կրճատման հետ, և կարող է ազդել իրավիճակի վրա, բայց այդ նույն ճգնաժամը բանկերին մղում է շուկայի ենթակառուցվածքային օպտիմալացումանը: Տերմինալները ցածր եկամտաբեր կետերից քոչում են դեպի ավելի հեռանկարային կետեր, քանակը վերածվում որակի:

Բացի այդ, ենթակառուցվածքների ընդլայմանը կխթանեն նաև POS-տերմինալի համակցված ֆունկցիայով դրամարկղային մեքենաները: Դա պետական նախագիծ է: Արդեն ավարտվել են սերթիֆիկացման և թեստավորման գործընթացները: Պիլոտային փուլն ավարտվել է, սկսվել է ներդրումը: Համակցված տերմինալները պատկանում են վաճառքի կետերին, բանկերը ձեռք են բերում միայն վճարային հավելվածի լիցենզիան: Հուսով եմ, որ նոր սերնդի դրամարկղային մեքենաների աստիճանաբար ներդրումը կընդլայնի բանկային քարտերի կիրառման հնարավորությունները, և որոշ ժամանակ անց բանկային քարտերով անկանխիկ վճարների ոչ մի սահմանափակում չի լինի Հայաստանի առևտրի կետերում: Իսկ դա նշանակում է, որ շուկան դեռ աճի տեղ ունի:

Աճո՞ւմ է արդյոք վճարների մասնաբաժինն ինտերնետում:

Այո: Դա ուրախացնող է:

Առաջատար բանկերն ինտերնետ և բջջային հավելվածների ձեռքբերման և զարգացման հարցում ժլատություն չեն անում, իրենց հաճախորդներին առաջարկելով ինտերնետ-բանկինգի և բջջային բանկինգի նորանոր հնարավորություններ: Մյուս կողմից, զարգանում է նաև ինտերնետ-էկվայրինգը: Հետևաբար, այսօր արդեն կարևոր չէ, թե քանի քարտ է թողարկել բանկը, կարևորն այն է, թե ինչ ակտիվությամբ են դրանցից օգտվում: Կան մեր համակարգով գործող բանկեր, որոնք թողարկել են 100 հազարից ավելի քարտեր, բայց այդ քարտերով շրջանառությունը զիջում է նրանց, ովքեր թողարկել են 5 անգամ պակաս թվով քարտեր:

Իսկ նրանց ինչի՞ն է պետք նման ծախսերը: Քանակական առավելության հասնելու այդ ի՞նչ հիվանդագին ցանկություն է:

Պատճառները տարբեր են, դա թե քարտային համակարգերի պահանջն է՝ թողարկած քարտերի քանակ ապահովելու և էկվայրինգի թույլտվություն ստանալու առումով, թե վարկային մանրածախն է, երբ վարկերը բացառապես նստեցվում են քարտերի վրա: Հետևաբար, շուկայում շատ են ոչ ակտիվ քարտերը, որոնցից միանվագ հանվում են գումարները, և որից հետո դրանք չեն աշխատում: Պակաս նշանակություն չունի նաև ամսական միջին համալրումը քարտային հաշվի վրա: Քարտերի օգտագործման հաճախականությունը կախված է քարտի վրայի ամսական մնացորդից, եթե մնացորդը փոքր է, ապա հաշիվը միանվագ զրոյացվում է, և, որպես կանոն, տրանսակցիաները կանխիկացվում են բանկոմատի միջոցով: Եթե մարդկանց աշխատավարձը բարձր չէ, ապա նման քարտերից ակտիվություն ակնկալելն անիմաստ է: Ցավոք, նման քարտերը քիչ չեն: Իհարկե, լավ կլիներ, որ միջին մնացորդը լիներ ավելի բարձր, բայց ոչինչ չես կարող անել: Ես ունեմ նաև միջին տրանսակցիայի չափերի գծով հետաքրքիր թվեր, որոնք տատանվում են 50 հազար դրամի սահմաններում: Հատկանշական է, որ այդ ցուցանիշը պահպանվում է արդեն 5 տարի:

Իմ կարծիքով, դա հենց խոսում է այն մասին, որ շատերն անմիջապես հանում են իրենց աշխատավարձը, բայց մյուս մասը քարտն օգտագործում է ամենօրյա վճարներ կատարելիս: Դրա համար էլ ստացվում է միջին տրանսակցիայի այդ փոքր գումարը:

Հնարավոր է, որ դա այդպես է: Դա յուրօրինակ վարքագծային մշակույթ է: Հուսով եմ, որ քարտային ենթակառուցվածքի ընդլայնումով, այդ թվում նաև նոր դրամարկղային տերմինալների միջոցով, հաշիվների մնացորդները կլինեն ավելի մեծ (բանկերին դա ձեռնտու է), տրանսակցիաների քանակը կաճի միջին տրանսակցիայի չափի հետ միասին: Եվս մեկ անգամ կուզենայի վերադառնալ մեր սկզբնական խոսակցությանը, կապված բանկային բիզնեսի վարքագծային մոդելի հետ: Նույնիսկ եթե տնտեսական վիճակը չազդեր վարկային շուկայի աճի տեմպերի անկման և տոկոսային եկամուտների նվազման վրա, միևնույն է, բանկերն ավելի մեծ ուշադրություն կդարձնեին բարձր տեխնոլոգիաներով և ավելի քիչ ռիսկային նոր ծառայությունների տոկոսային եկամուտների վրա: Հետևաբար, մեր հարաբերությունները – բանկերի և Armenian Card համակարգի միջև հարաբերությունները, սկսել են փոխվել: Եթե նախկինում բանկերը հանդես էին գալիս, նոր ծառայություններ և տեխնոլոգիական նոր լուծումներ ստեղծելու պահանջով, ապա այժմ արդեն մենք ենք առաջարկում այդ նոր պահանջները և հարթակները, ծառայությունների զարգացման համար նրանց տրամադրելով լավ բազա: Բայց ստիպված եմ ցավով նկատել, որ լավ ծառայություններն ու պրոդուկտները, որոնք հիմնված են լավ մշակված ինովացիոն լուծումների վրա, անբավարար մարկետինգային լուծումների ու կոմունիկացիաների պատճառով ոչ միշտ են ունենում լայն կիրառություն: Այստեղ էլ պետք է զգույշ լինել: Տեխնոլոգիաները զարգանում են տիեզերական արագությամբ, հետևաբար, միշտ էլ առկա է ուշանալու ռիսկը, քանի որ մինչև ներդնում ես պրոդուկտը, ծախսեր ես կատարում, հետո պարզվում է, որ այն արդեն հնացել է:    

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96