Արմինֆո. Հայաստանում իջեցվի խաղողի օղու արտադրության պետական տուրքի չափը: «Գործունեության իրազեկության մասինե և «Պետական տուրքի մասինե օրենքների փոփոխությունների համապատասխան փաթեթը փետրվարի 19-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ է արժանացել է ՀՀ ԱԺ հավանությանը:
Ներկայացնելով փաթեթը, ՀՀ գյուղատնտեսությնա փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հաղորդել է, որ ներկայուսմ գործող տուրքերը խոչընդոտում են փոքր ձեռնարկությունների գործունեությանը: Արդյունքում, երկրում խաղողի օղի չի արտադրվում, ընդհանրապես: Դրանից տուժում են ֆերմերները: Բացի այդ, դեսերտային և թունդ գինիների արտադրության համար պահանջվում է ավելացնել բացառապես խաղողի օղի, բայց սովորաբար ավելացվում է ցորենի օղի, ինչն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ, հետևաբար, դա նույնպես խոչընդոտում է արտահանմանը: Առաջարկվում է պետական տուրքի չափը ներկայիս 15 մլն.դրամից իջեցնել մինչև 50 հազար դրամ: Նոր սակագների կիրառումը վերամշակող ընկերություններին թույլ կտա սկսել հումքի մթերումները, ինչը նախկինում չէր արվում:
Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականին Հայաստանում բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալներն ընկել են, իսկ հյութերի արտադրությունը մի փոքր աճել են: Ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2015 թվականին կրճատվել է պահանջարկի նվազման պատճառով, որը պայմանավորված է արտահանման 3,9% անկումով: Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2015 թվականին նվազել է 9,4%, կազմելով մոտ 16,5 մլն լիտր: Գինիների արտադրությունը նվազել է 4%, մինչև 5,9 մլն լիտր, իսկ օղու արտադրությունը նվազել է 1.6%, կազմելով մոտ 9.4 մլն լիտր: Շամպայնի գինիների արտադրության ծավալն անցյալ տարի կազմել է 658,1 հազար լիտր, 2014-ի 634,4 հազար լիտրի համեմատ, իսկ գարեջրի արտադրությունը` մոտ 20,7 մլն լիտր (անկումը` 12,8%): Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 1 170,2 հազար լիտր վիսկի: Ոչ ոգելից ըմպելիքների արտադրությունը կազմել 81 718.5 հազար լիտր, ինչը 2% ավելի, քան 2014 թվականին: Ըստ վիճակագրության, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալների մասնաբաժինը երկրի ընդհանուր արտահանման ծավալներում կազմել է 12.4%, ընդ որում, ոչ դենատուրացված էթիլային սպիրտը, որտեղ ալկոհոլը 80%-ից ցածր է, լիկյորները և այլ խմիչքները կազմել են 10,7%, իսկ խաղողի գինիների և շամպայն գինիների արտահանումը կազմել է 0.41%: