
Արմինֆո. 2016 թվականին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կստուգի էներգետիկ ոլորտի ընկերությունների ներդրումային ծրագրերի արդյունավետությունը: Այս մասին փետրվարի 25-ին ՀՀ խորհրդարանում, ներկայացնելով ՀԾԿՀ գործունեության 2016 թվականի ծրագիրը, հայտարարել է Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով, ՀԾԿՀ-ն կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունների ներդրումայյին ծրագրերը, ինչպես նաև կամփոփի այդ կազմակերպությունների 2015 թվականի ներդրումային գործունեության արդյունքները: Հանձնաժողովը մտադիր է շարունակել այն ընկերությունների գնումների արդյունավետության ուսումասիրության աշխատանքները, որոնք գործում են Հանձնաժողովի կողմից վերահսկվող ոլորտներում` սակագների սահմանման առումով:
Հանձնաժողովը կշարունակի նաև այդ ոլորտի ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերահոսկողության աշխատանքները: