Հինգշաբթի, 25 Փետրվարի 2016 19:54

Հայաստանի կառավարությունը 501 հազար եվրո կտրամադրի Վեդու ջրամբարի կառուցման համար հայտամրցույթի նախապատրաստման նպատակով

Հայաստանի կառավարությունը 501 հազար եվրո կտրամադրի Վեդու ջրամբարի կառուցման համար հայտամրցույթի նախապատրաստման նպատակով

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 500.9 հազար եվրո կտրամադրի Վեդու ջրամբարի կառուցման մրցութային փաստաթղթերի նախապատրաստման համար: Համապատասխան որոշում է կայացվել փետրվարի 25-ին: Միջոցները կտրամադրվեն փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման համար` ամենակարճ ժամկետում շինարարությունն սկսելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան` ի դեմս Զարգացման ֆրանսիական գործակալության, 75 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին Վեդու ջրամբարի կառուցման համար: Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել 85 մ բարձրությամբ և 29 մլն խմ տարողությամբ ամբարտակ, ինչի արդյունքում կհաջողվի իրականացնել 3,2 հազարի հա տարածքի ոռոգում: Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կշարունակվեն շուրջ 4 տարի: Նոր ջրամբարը կստեղծվի Վեդի և Խոսրով գետերի տարեկան ջրհոսքը կարգավորելու համար` հետագայում Արարատյան հարթավայրի մերձակա հողատարածքների ոռոգման նպատակով օգտագործելու համար: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ջրային պաշարների  հայտնի անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը, ջրամբարի շահագործման գործընթացում հնարավոր կլինի ոռոգել դեգրադացման եզրին հայտնված հողերը: Նա նշել է, որ արդյունքում կփոխվի ջրամբարին հարող տարածքի միկրոկլիման, կմեծանա օդի խոնավությունը և էապես կբարելավվի տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Նա հիշեցրել է, որ Վեդու ջրամբարից զատ կառավարության ծրագրերը ներառում են առաջիկա տարիներին Կապսի, Եղվարդի, ինչպես նաև Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցում: