
Արմինֆո. ՀՀ կառավարության և գործարար հատվածի միջև երկխոսության կարգավորման հիմնական պրոբլեմը վստահության բացակայությունն է: Այս մասին փետըրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական ՓՄՁ կազմակերպության (UEAPME)փորձագետ Քրիստիան Գեսլը:
«Անընդհատ խոսում են մենթալիտետից, որ Հայաստանը հետխորհրդային երկիր է, իսկ կառավարության և գործարար հատվածի միջև երկխոսության կարգավորումն աշխատատար գործընթաց է: Բայց տեսնեք Բալթյան երկրներին, այնտեղ նման պրոբլեմներ չես գտնի: Հետևաբար, բանն այստեղ բոլորովին էլ մենթալիտետի մեջ չէ, այլ կառավարության և գործարար հատվածի միջև վստահության բացակայության մեջ է»,-ընդգծել է նա:
Հարկային և մաքսային օրենսդրության կարգավորումը, կոռուպցիայի նվազեցումը և ՓՄՁ վարկավորման պայմանների մեղմումը, ըստ փորձագետի, ՓՄՁ ոլորտի զարգացման գլխավոր պայմաններն են հանրապետությունում: «Օրենսդրությունը բիզնեսին թույլ չի տալիս լիակատար զարգանալ, իսկ իշխանությունները պնդում են, որ հանրապետությունում ՓՄՁ ներկայացուցիչները չափից շատ են, դրա համար էլ դժվար է պաշտպանել նրանց շահերը»,-եզրափակել է նա:
Նշենք, որ UEAPME-ն մի կազմակերպություն է, որը հանդիսանում է Եվրոպական Միության ՓՄՁ գործարարների ֆեդերացիայի վերադաս կառույցը, որի առաքելությունն է վերահսկել և ազդել Եվրոպայի օրենսդրության վրա, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի վրա: UEAPME ներառում է մոտ 65 անդամ կազմակերպություններ, ըստ ազգային միջճյուղային ՓՄՁ ֆեդերացիաների: Ամբողջ Եվրոպայում UEAPME ներկայացնում է ավելի քան 12 մլն. ձեռնարկություն և մոտ 55 մլն մարդ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են մոտ 70 հազար ՓՄՁ սուբյեկտներ, որից 58 հազարը միկրո և փոքր, իսկ 10 հազարը միջին ձեռնարկություններ են: ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ կազմում է 43%, ընդ որում, հատվածն ապահովում է հարկային մուտքերի ընդամենը 6%-ը: