 
Արմինֆո. Փետրվարի 29-ին, Մոսկվայում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեի կայացած 7-րդ նիստում, որը ղեկավարում էր Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան, քննարկվել են Հանձնաժողովի մակրոտնտեսական կայունության ապահովման տարածաշրջանային մեխանիզմների գծով Հանձնաժողովի առաջարկները:
Նիստի մասնակիցները քննարկել են մակրոտնտեսական և արժույթա-ֆինանսական քաղաքականության ոլորտների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրները, որոնք ամենայն սրությամբ կանգնած են անդամ-երկրների տնտեսությունների առջև, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:
Նիստին մասնակցել են մակրոտնտեսական քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամները, ԵԱՏՄ անդամ-երկրների ֆինանսական և տնտեսական գերատեսչությունների, կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՏՀ աշխատակիցներ: Նիստին առաջին անգամ ներկա են եղել Հայաստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներին իրավիճակը մի շարք գործոնների և ցուցանիշների պատճառով դարձել է արտակարգ տատանվող, ինչի հիման վրա ԵԱՏՄ-ում ձևավորվում են բյուջեերն ու մշակվում կանխատեսումները: Կողմերը քննարկել են կանխատեսումների արտաքին պարամետրերի քանակական արժեքների ինտերվալների նեղացման հնարավորությունները, ինտերվելների, որոնք կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մախապատրաստման համար:
Կողմերը պայմանավորվել են ձեռնամուխ լինել փոխադարձ առևտրի կանխատեսումների մեխանիզմի ձևավորման մեխանիզմների մշակմանը: Քննարկել են ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրականացման մոտեցումները, ինչպես նաև Միության շրջանակներում ինտեգրման պոտենցիալով ոլորտների սահմանման աշխատանքները: Որոշում է ընդունվել նաև Միության գործող նորմատիվային-իրավական բազայի հետագա կատարելագործման արդիականացման անհրաժեշտության մասին` մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում:
Հանձնաժողովը պլանավորել է միջնաժամկետ հեռանկարում անցկացնել մի շարք հետազոտութոյւններ և մշակել չափանիշներ, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրտորեն հաշվառել քանակական և որակակական ինտեգրման արդյունքները, ինչը թույլ կտա կատարելագործել ինտեգրման ինդիկատորների գնահատման համակարգը:
Նիստի մասնակիցները դրական են գնահատել Հանձնաժողովի աշխատանքները, այդ թվում նաև հետազոտական և մեթոդաբանական առումով: Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են հետազոտությունների արդյունքների փոխանակման շուրջ, որոնք Հանձնաժողովն արդեն պատրաստել է կամ նախատեսում է ապագայում: Նիստի մասնակիցները պայմանավորվել են նաև հաջորդ հանդիպումն անցկացնել 2016 թվականի հոկտեմբերին: