Արմինֆո. Հայաստանի վրա ազդում են ստվերային գործոնները, որոնք գործարարներին և արտահանողներին թույլ չտալով մրցունակ լինել համաշխարհային շուկաներում: Այս մասին մարտի 14-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, դրամի արհեստական արժեզրկման, ինչպես նաև հավասար մրցակցային պայմանների բացակայության հետ մեկտեղ, Հայաստանում գործում է ևս մեկ մեխանիզմ, որը նպաստում է մի քանի պաշտոնյա-օլիգարխների բարգավաճմանը: Իրավիճակը չի կարող բարենպաստ լինել մեկ առանձին վեցրած ոլորտում, օրինակ, էլեկտրա- գազասպասարկման ոլորտներում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարող իր գործունեոթյունն իրականացնել կոռուպցիոն սխեմաներից դուրս, որոնք օգտագործվում են երկրում, և որոնցով կեղծվում են ընտրություններն ու հանրաքվեները, իսկ իշխանությունը ձևավորվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ այդ իշխանությունը զավթած խմբի միջոցով, որոնք անձնական հարստացման նպատակով շարունակում են չարաշահել իրենց ծառայողական դիրքերը: Պատահական չէ, որ ժողովուրդն իր վրդովմունքը հայտնեց, կազմակերպելով «Էլեկտրիկ Երևան» շարժումը: Եվ չնայած քաղաքացիների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀԾԿՀ հավաստումներին, իրականում, Հանձնաժողովը պաշտպանում է էներգետիկ ընկերությունների շահերը: Իսկ որոշ հայտերի մերժումն ընդամենը թատրոն է, քանի որ Հանձնաժողովը մշտապես զբաղված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումով, իսկ ցածրացումով` երբեք:
Ինչպես նշել է Զուրաբյանը, ՀԱԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ, որի հետազոտությունները թույլ կտան պնդել էլեկտրաէներգիայի և գազի սակագներն առնվազն 25% իջեցնելու հնարավորության մասին: Զուրաբյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու և իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ն առաջին հերթին կիջեցնի էլեկտրաէներգիայի և գազի սակագները: