Չորեքշաբթի, 16 Մարտի 2016 18:17
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. ՓՄԲ ձեռնարկությունների համար համակարգչա-դրամարկղային համակարգերի կիրառումը տեղափոխվում է 2017 թ. հունվարի 1

Արմինֆո. Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների համար համակարգչա-դրամարկղային համակարգերի կիրառումը տեղափոխվում է 2017 թ. հունվարի 1: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, ժամկետների տեղափոխումը պայմանավորված է ֆինանսական միջոցների անբավարարությամբ: Նոր համակարգերը, որոնց արժեքը կազմում է մոտ $760, անհրաժեշտ են փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ավտոմատացման համար: Ներկայումս ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում ներմուծողների հետ՝ նման համակարգերի գների նվազեցման հնարավորության շուրջ, ինչը թույլ կտա անցավ դարձնել անցումային շրջանը: Առավել ևս, որ նոր համակարգերի համար ծրագրային ապահովումը մշակվել է հայ մասնագետների կողմից: