Ուրբաթ, 25 Մարտի 2016 12:55
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 5-8-ին Իրանում նախատեսվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 5-8-ին Իրանում նախատեսվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

Արմինֆո. Հայաստանը կմասնակցի հոկտեմբերի 5-8-ին Իրանում նախատեսվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:

Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի անցկացրած աշխատանքային  քննարկում–խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, Իրանում Թեհրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից կազմակերպվելիք միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, առանձնացված տաղավարով, «Հայաստան-էքսպոե հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին: 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ, մարտի 18-ին  կայացած քննարկման ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Քննարկման ավարտին նախարարը տվել է հանձնարարականներ: