Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2016 20:07
Ալեքսանդր Ավանեսով

Պլանային վերանորոգման նպատակով ՀԱԷԿ-ի կանգնեցման և վառելիքի լիցքավորման ժամկետները կփոփոխվեն

Պլանային վերանորոգման նպատակով ՀԱԷԿ-ի կանգնեցման և վառելիքի լիցքավորման ժամկետները կփոփոխվեն

Արմինֆո. Պլանային վերանորոգման նպատակով Հայկական ԱԷԿ-ի կանգնեցման և վառելիքի լիցքավորման ժամկետները կփոփոխվեն: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Աարեգ Գալստյանը:

Նրա խոսքով, ժամկետների հետաձգումը տեղի կունենա 2017 թվականին` հոկտեմբերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում: Դա Հայաստանին թույլ կտա օգտագործել ավելի էժան էլեկտրաէներգիա`ինչպես հայկական, այնպես էլ վրացական ՀԷԿ-երից, ինչն էլ իր հերթին կբերի հանրապետության ջեմակայաներից ավելի թանկ էլեկտրաէներգիա օգտագործելուց հրաժարվելուն:

ՀՀ կառավարությունը 2014 թվականի մարտին ընդունեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին որոշում, կապված նոր միջուկային ռեակտորի շինարարության ձգձգման հետ: Նախագծի ֆինանսավորումը կիրականացվի ռուսական 270 մլն.դոլարի վարկի և 30 մլն.դոլար դրամաշնորհի հաշվին: