Երկուշաբթի, 18 Ապրիլի 2016 13:33
Ալեքսանդր Ավանեսով

Դանիլ Իբրաև. Կորցնելու ժամանակ չունենք

Դանիլ Իբրաև. Կորցնելու ժամանակ չունենք

ԱրմԻնֆո.«Շատ կարևոր է, որպեսզի չսպասելովնավթի, նավթամթերքի և գազի լիարժեք շուկայի ստեղծմանը, սկսել պիլոտային ծրագրերի իրականացումը: Օրինակ, Հայաստանի գործարարներին հնարավորություն տրվի մասնակցել Ռուսաստանի բորսայական սակարկոթյուններին: Դա հայ գործարարներին թույլ կտա ինքնուրույն դուրս գալ շուկա և նավթամթերք ձեռք բերել նույն գնով, ինչ ռուսաստանյան ընկերությունները»:

ԱրմԻնֆո գործակալության հարցերին է պատասխանումԵվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևը:

 

Դանիլ Տուրսունբեկովիչ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

 

Նախ ասեմ, որ Ձեր կողմից բարձրացված հարցն արդեն քննարկվել է ձեր գեղեցիկ Երևան քաղաք կատարած իմ երկու այցելությունների ընթացքում: Այն իրոք, գեղեցիկ է և ինձ հիշեցնում է իմ մանկությունը: Իմ առաջին այցի ընթացքում քննարկվել էԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ձևավորման հարցը: Մասնավորապես, խոսքը գնում է Միության համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի մասին: Եվս մեկ հարց է մուտքը դեպի ջրային ռեսուրսները:Իհարկե, տվյալ պարագայում խոսքը գնում է դեպի ռուսաստանյան ռեսուրսները մուտքի մասին, քանի որ ԵԱՏՄ հիմքը կազմում է ՌԴ տարածքը: Քննարկվում է նաև ԵԱՏՄ համակցումը «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտուն»: Տվյալ փուլում Միության բոլոր երկրներից այդ հարցի վերաբերյալ ստացել ենք նախնական նյութեր: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և Տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին համատեղ գուծունեության ուղղությունները: Մենք լսեցինք հանարապետության ոլորտային գերատեսչությունների ղեկավարների կարծիքը, որոնք հաշվի կառնվեն ինտեգրման գործընթացների ընթացքում: Ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցավ Հակամենաշնորհային մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի նիստը, որն ընթանում է «հինգ + մեկ» ձևաչափով (Միության 5 երկրները + ԵՏՀ): Այդ ձևաչափի շրջանակներում մենք պայմանավորվեցինք, որ էներգետիկայի հետ կապված նախաձեռնությունները, առաջին հերթին այն, ինչ վերաբերվում է նավթին և նավթամթերքներին, պետք է լսվեն հակամենաշնորհային մարմինների ղեկավարների կողմից, որոնք իրականացնում են ԵՏՀ բիզնեսի համար մրցակցային պայմանների ստեղծման քաղաքականությունը:

 

Դուք նշեցիք տրանսպորտային ծառայությունների միասնական տարածքի ստեղծման մասին, բայց շատ ավելի կարևոր է այդ տարածքի ազատակացման մեխանիզմների ներդրումը...

 

Ներկայյումս խոսքը գնում է տրանսպորտային ծառայությունների շուկայի ազատականացման մասին: Տարածքը, որը սահմանվել է ԵԱՏՄ երկրների ներքին սահմանների հիման վրա, արդեն գոյություն ունի: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի այդ տարածության շրջանակներում տեղի ունենան իրական ազատ փոխադրումներ: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր: Որոշումներ են ընդունվել կաբոտաժային փոխադրումների շուրջ: Դա նշանակում է, որ ցանկացած տրանսպոտային միջոց, որը երրորդ երկրից բեռներ է ներկրում Միության տարածք, հետդարձի ճանապարհին հնարավորություն կստանա փոխադրումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին տարածքներում`նախատեսված ծրագրով: Նախկինում դա արգելված էր: Ճիշտ է, առայժմ մենք գտնվում ենք կաբոտաժային փոխադրումների մեխանիզմի կիրառման առաջին փուլում: Իսկ այդ փուլերը կլինեն չորսը, և բոլորն էլ ուղղված կլինեն մեխանիզմների կիրառման ընդլայնմանը: Դա շատ կարևոր է, քանի որ ապրանքի գնային բեռնվածության մեջ մեծ մաս են կազմում փոխադրման ծախսերը: Բայց եթե հետդարձի ճանապարհին իրականացվեն լրացուցիչ փոխադրումներ, ապա այդ ծախսերը կլինեն զգալիորեն ցածր: Որպես արդյունք, ապրանքի գինը կլինի ավելի հարմարավետ, հասկանալի և մրցակցային: Այս փուլում ԵԱՏՄ երեք երկրներ`Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը կիրառում են նաև երկաթուղիների հետ կապված մեխանիզմները, օգտագործելով այսպես կոչված  տրանզիտային միասնական սակագին: Ըստ էության, խոսքը գնում է երկաթուղային փոխադրումների ընթացքում ԵԱՏՄ պետությունների ներքին սակագները կիրառելու մասին: Իսկ դա մի քանի անգան ավելի էժան է, քան միջազգային տրանզիտային փոխադրումների սակագները: Հուսով եմ, որ առաջիկայում այդ պայմանագրին կմիանան նաև Հայաստանը և Ղրղզստանը: Ներդրվում են նաև տրանսպորտային անվտանգության միասնական նորմերը: Մեզ համար շատ կարևոր են այն սկզբունքները, որոնք կկազմեն տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ձևավորման հիմքը: Բայց շատ դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա, ամեն ինչ կախված է իրենցից` երկրներից, քանի որ Միության յուրաքանչյուր երկիր тфх հաշվի է առնում իր ազգային փոխադրողների շահերը, ինչպես նաև ազգային օրոնսդրական ակտերը: Մենք հուսով ենք, որ առաջիկայում հարցը կլուծվի, և Միության համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու փուլերը կհաստատվեն այս տարի:

 

Ժամանակին Հայաստանը քննարկումների օրակարգ մտցրեց Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Ինչպե՞ս է լուծվում այդ հարցը:

 

Ներկայումս այդ հարցը գտնվում է մշակման փուլում: Մենք հուսով ենք, որ առաջիկայում տեղի կունենան ուսումնասիրություններ, աշխատանքային համատեղ խումբը կիրականացնի նախագծի տնտեսական հիմնավորումները, ուսումնասիրելով պլյուսներն ու մինուսները: Կարևոր է հասկանալ, թե որ պետություններին, և որքանով է դա ձեռնտու: Ինչպես գիտենք, Հայաստանն Իրանի հետ իրականացնում է մի շարք նախագծեր, այդ թվում նաև Իրան-Հայաստան ԷՀԳ շինարարության նախագիծը: Այդ նախագիծն իրականացվում է երկկողմ հարաբերությունների հիման վրա: Լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը սահմանափակված չէ իր արտաքին կապերի զարգացման հարցում: Բայց Հանձնաժողովի համար կարևոր է երկու երկրներին օժանդակելը, ավելի մեծ արդյունք ակնկալելու համար` Միության հինգ երկրների ջանքերի օպտիմալացման միջոցով: Օրինակ, այսօր, քննարկվում են ԵԱՏՄ երկրների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի կիրառման և Միության շրջանակներում էներգետիկ ռեսուրսների միասնական բորսայական հարթակի ստեղծման մեխանիզմները: Այսինքն, գեներացիայի օբյեկտները, օրինակ Ռուսաստանի բորսայում, վաճառքի են դնում էլեկտրաէներգիայի ինչ-որ ծավալներ, և դա կարող են ձեռք բերել նաև Հայաստանի սպառողները: Ընդ որում, հաշվի է առնվում Հայաստան-Ռուսաստան ԷՀԳ թողունակությունը: Դրա հիման վրա որոշվում է վերջնական գինը, որով Հայաստանը կարող է ձեռք բերել կամ վաճառել էլեկտրաէներգիան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերաարտահանել այն, օիրնակ, դեպի Իրան: Այդ մեխանիզմն ավելի շարժուն կդարձնի գործունեությունը շուկայում, որտեղ Միության բոլոր երկրները հնարավորություն կստանան վաստակել, գնել կամ վաճառել էլեկտրաէներգիա:

 

Այսօր արդեն քննարկվում է նաև նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկայի ստեղծման հարցը...

 

Շատ կարևոր է, որպեսզի չսպասելովնավթի, նավթամթերքի և գազի լիարժեք շուկայի ստեղծմանը, սկսել պիլոտային ծրագրերի իրականացումը: Օրինակ, Հայաստանի գործարարներին հնարավորություն տալ մասնակցել Ռուսաստանի բորսայական սակարկություններին: Դա հայ գործարարներին թույլ կտա ինքնուրույն դուրս գալ շուկա և նավթամթերք ձեռք բերել նույն գնով, ինչ ռուսաստանյան ընկերությունները: Այդ դեպքում կստեղծվի շարժուն և մրցունակ համակարգ, որը թույլ կտա ապրանքները ձեռք բերել  արդարացի գներով և անհրաժեշտ ծավալներով, ինչը կկայունացնի ռեսուրսների նկատմամբ մատչելիությունը:

 

ԵԱՏՄ պայմանագրով,  մինչև 2019 թվականը նախատեսվում է ձևավորել էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկա, իսկ մինչև 2025 թվականը՝ նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկա: Որքանո՞վ են իրատեսական այդ ժամկետները:

 

Հենց այդ հարցն էլ քննարկվել է ապրիլի 13-ին, Երևանում կայացած՝Հակամենաշնորհային մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի նիստում: Սա շատ հավակնոտ ծրագիր է, որի իրականացումն անհրաժեշտ է սկսել այսօրվանից: Նախատեսվում է հսկայական ծավալով աշխատանքների իրականացում, սահմանված ժամկետներում տեղավորվելու համար: Ոմանք չեն շտապում, գտնելով, որ դեռ ժամանակը չի եկել, բայց հավատացեք, որ արդեն ժամանակ չկա:

Ալեքսանդր Ավանեսով

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.12.2025
RUB4.810.01
USD381.760.06
EUR448.800.61
GBP512.401.72
CAD277.100.00
JPY24.650.04
CNY54.210.05
CHF479.540.14