
Արմինֆո. Մոտ 20 մլն.դրամ կուղղվի ՀՀ պետբյուջե, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հերթական նիստում մի շարք ձեռնարկությունների նկատմամբ սահմանված տուգանքների արդյունքում: Այս մասին ապրիլի 20-իյն հայտարարվել է Հանձնաժողովի հերթական նիստում:
Ըստ ՀԾԿՀ որոշման, «Մասֆիշ» ՍՊԸ-ն տուգանվել է 1 մլն դրամի չափով, «ԳԳՎ» ՍՊԸ-ն` 500 հազար դրամի, «Գրիգոր ԹադևոսյանԿվարց» ՍՊԸ-նպետբյուջեին կուղղի 12,2 մլն դրամ տուգանք, «ԻՊՐԱ» ՍՊԸ –ն` 6.3 մլն դրամ: Բացի այդ, մերժվել է նաև «ԱՐԷՆԵՐԳԻ»-ի և «Գրիգոր ԹադևոսյանԿվարց» ՍՊԸ-ի լիցենզիաների երկարաձգման խնդրանքը:
Միևնույն ժամանակ, ՀԾԿՀ նիստում հավանություն է տրվել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի գյուղական ադմինիստրացիային պատկանող տարածքներն էլեկտրական համակարգին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ԱՀՀ համակարգին միանալու նախագծին: Ինչպես նաև, «Ջոն և Միլենա» ՍՊԸ-ին տրվել է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

