Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016 15:24
Ալեքսանդր Ավանեսով

ՀԲ. Ղարաբաղի իրավիճակը Հայաստանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն չի ունենում

ՀԲ. Ղարաբաղի իրավիճակը Հայաստանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն չի ունենում

Արմինֆո.Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության վրա Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ազդեցության հետ կապված գնահատականների չի տիրապետում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

 
Նրա խոսքով, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում խոսքը վերաբերում է ընդհանուր վստահությանը, ինչն իր ազդեցությունն է ունենում օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա: Եվ մոտ ժամանակներս ՀԲ-ն այդ ուղղությամբ մոնիտորինգ կանցկացնի: Սակայն, Հայաստանի տնտեսության վրա Ղարաբաղի իրավիճակն անմիջական ազդեցություն չի ունենում: ՙՄենք խորապես ցավում ենք կատարվածի համար, մեր ցավակցություններն ենք  հայտնում զոհվածների հարազատներին՚,- նշել է Լորա Բեյլին՝ ավելացնելով, որ Համաշխարհային բանկը մտադիր չէ դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում: ՙՂարաբաղում բանկը որևէ ծրագիր չի իրականացնում: Բայց ծրագրեր են իրականացվում սահմանամերձ Տավուշի մարզում՝ ջրամատակարարման, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում: Եվ այդ ծրագրերից ոչ մեկը չի դադարեցվել՚,- ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: